Սիրելի՛ արցախցիներ, Մի՛ այրեք ձեր տները կամ այլ կերպ ոչնչացրեք անշարժ գույքը՝ կարծելով, որ միանշանակ կորցնելու եք դրանք։ Այս մասին Facebook-ի իր էջում նշել է ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Հայտնի փաստաթղթի ձևակերպումները բավականին անորոշ ու երկիմաստ են, ու իրավական տարբեր հնարավորություններ կան։
Հորդորում եմ ձեռնպահ մնալ նման քայլերից և սպասել գործընթացների ավարտին»,-հավելել է նա: