News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփն ուրբաթ նշել է, որ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները, որոնք ավելի վաղ պնդում էին, որ ԱՄՆ ընտրական համակարգը միշտ անարդար է եղել, 2020 թվականի նախագահական ընտրություններն անցկացնելուց հետո փոխել է իր կարծիքն ու պնդում է հակառակը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Տարիներ շարունակ դեմոկրատրները պնդել են, թե որքան անարդար եւ կեղծված են եղել մեր ընտրությունները: Այժմ նրանք ասում են, թե ինչպիսի հիանալի աշխատանք է իրականացրել Թրամփի վարչակազմը, որպեսզի 2020 թվականի ընտրությունները լինեն ամենաանվտանգն ամբողջ ժամանակաշրջանում: Իրականում դա ճիշտ չէ, եթե ուշադրությունը սեւեռենք այն բանին, թե ինչ են արել դեմոկրատները»,-գրել է Սպիտակ տան ղեկավարը թվիթերյան իր էջում: Նա նաեւ անվանել է «կեղծված» անցկացված ընտրությունները:

ԱՄՆ-ում համընդհանուր ընտրություններն անցկացվել են նոյեմբերի 3-ին: Համաձայն առաջատար ամերիկյան ԶԼՄ-ների գնահատականների՝ դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենը ստացել է ավելի քան 270 ընտրիչների աջակցությունը, որոնց ձայներն անհրաժեշտ են հաղթանակի համար: Բայդենը հայտարարել է ընտրություններում իր հաղթանակի մասին: Երկրորդ ժամկետի համար առաջադրված Թրամփը չի ընդունել իր պարտությունը եւ հայտարարել է դատարան դիմելու որոշման մասին ընտրողների ձայների վերահաշվարկը պահանջելու հայցով, քանի որ, նրա կարծիքով, ընտրություններին տեղի են ունեցել բազմաթիվ խախտումներ դեմոկրատների կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ