News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում դեմոկրատները ստիպված կլինեն զիջումներ անել հանրապետականներին՝ չնայած Կոնգրեսի ներքին պալատում ներկայացուցչության նվազմանը, քանի որ նոր նախագահը նույնպես կլինի Դեմոկրատական կուսակցությունից, նշել է ներքին պալատի խոսնակ Նենսի Փելոսին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք կունենաք նախագահ: Մենք կունենանք հնարավորություն, որպեսզի նա ստորագրի օրինագծեր, եւ դրանք դառնան օրենքներ»,-ասել է նա՝ պատասխանելով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում ընտրությունների արդյունքում հանրապետականների հետ մեծ փոխզիջումների անհրաժեշտության մասին հարցին:

ԱՄՆ-ում համընդհանուր ընտրությունները կայացել են նոյեմբերի 3-ին: Ամերիկացիներն ընտրել են նախագահին եւ փոխնախագահին, Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամներին եւ ԱՄՆ Կոնգրեսի Սենատի մեկ երրորդին, 13 նահագնապետերի եւ տարածաշրջանային ղեկավարների: Համաձայն առաջատար ամերիկյան ԶԼՄ-ների գնահատականների՝ դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենը ստացել է ավելի քան 270 ընտրիչների աջակցությունը, որոնց ձայներն անհրաժեշտ են հաղթանակի համար: Բայդենը հայտարարել է ընտրություններում իր հաղթանակի մասին: Երկրորդ ժամկետի համար առաջադրված Թրամփը չի ընդունել իր պարտությունը եւ հայտարարել է դատարան դիմելու որոշման մասին ընտրողների ձայների վերահաշվարկը պահանջելու հայցով, քանի որ, նրա կարծիքով, ընտրություններին տեղի են ունեցել բազմաթիվ խախտումներ դեմոկրատների կողմից:

ԶԼՄ-ներ տվյալներով՝ Դեմոկրատական կուսակցությունն ապահովել է մեծամասնություն ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում: Ներքին պալատում դեմոկրատները ստացել են առնվազն 218 մանդատ, որոնք երաշխավորում են մեծամասնություն: Սակայն այդ թիվը, հնարավոր է, կրճատվի՝ հաշվի առնելով ձայների ամբողջական հաշվարկը: Ներկայում այդ թիվը կազմում է 232 ներկայացուցիչ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ