News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Ալ-Քաիդա»-ի առաջնորդներից մեկը` Աբդուլահ Ահմեդ Աբդուլան, ով մեղադրվում էր 1998 թվականին Աֆրիկայում ԱՄՆ երկու դեսպանատներում պայթյունների նախապատրաստմանը մասնակցության մեջ, օգոստոսին սպանվել է Իրանում իսրայելցի օպերատիվ աշխատակիցների կողմից, գրում է New York Times-ը` վկայակոչելով հետախուզության ներկայացուցիչներին:

Աբդուլահը, ով հայտնի է Աբու Մուհամադ ալ-Մասրի անունով, օգոստոսի 7-ին Թեհրանում գնդակահարվել է մոտոցիկլետներով երկու տղամարդու կողմից, գրում է պարբերականը;

Մասրիի սպանությունը, ում «Ալ-Քաիդա»-ի ներկայիս առաջնորդ Այման ալ-Զավահիրիի իրավահաջորդ էին համարում, մինչ օրս գաղտնի էր պահվում:

Ընդ որում, պարբերականը գրում է, որ հայտնի չէ` արդյոք ԱՄՆ-ն որեւէ դեր է խաղացել այս սպանության մեջ: Պարբերականը պնդում է, որ ԱՄՆ իշխանությունները տարիներ շարունակ հետեւում էին Մասրիին եւ «Ալ-Քաիդա»-ի մյուս անդամներին Իրանում:

«Ահաբեկչական կազմակերպությունն չի հայտարարել նրա մահվան մասին, Իրանի իշխանությունները դա թաքցրել են, որեւէ կառավարություն չի հայտարարել իր պատասխանատվության մասին»,- գրում է պարբերականը:

Ընդ որում, անանուն աղբյուրն ամերիկյան հետախուզությունում հրաժարվել է մեկնաբանել հոդվածը կամ պատասխանել «Ալ-Քաիդա»-ի առաջնորդի սպանությանը Միացյալ Նահանգների հնարավոր մասնակցության մասին հարցին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Նեթանյահուն երդվել է կասեցնել «ահաբեկչական ալիք» «Ալ Ջազիրա»-ի գործունեությունն Իսրայելում
Իսրայելը հերքել է մեղադրանքը՝ հայտարարելով, որ նա, ըստ ամենայնի, սպանվել է...
Իրանը հայտարարել է ահաբեկչություն իրականացնել պատրաստվող ԴԱԻՇ-Խորասանի երկու անդամի ձերբակալության մասին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը թելեգրամյան իր ալիքում ...
Ամենաշատ