News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայից Եվրախորհրդարանի պատգամավոր Նիկոլաս Բեյը ԵՄ-ին կոչ է արել դադարեցնել սուբսիդիաներն Անկարային եւ Իսլամաբադին եւ պատժամիջոցներ կիրառել նրանց նկատմամբ, հայտնում է RepublicWorld-ը:

Նշվում է, որ Բեյը Թուրքիային եւ Պակիստանին «մտահոգություն առաջացնող երկրներ» է անվանել` Եվրոպայում ահաբեկչությունների աճի ֆոնին: Ներքին գործերի պատասխանատու, եվրահանձնակատար Իլվա Յոհանսոնի հետ զրույցում Բեյն իր անհամաձայնությունն է հայտնել Եվրահանձնաժողովի կողմից ցուցաբերվող աջակցության հետ «մտահոգություն առաջացնող երկրներին»:

«Նոյեմբերի 11-ին Եվրախորհրդարանի լիագումար նիստին Եվրախորհրդարանի` «Ինքնություն եւ ժողովրդավարություն» խմբից ֆրանսիացի պատգամավոր Նիկոլաս Բեյը կտրականապես դեմ է արտահայտվել եվրոպական օգնության ցուցաբերմանը Պակիստանին եւ Թուրքիային` հաշվի առնելով  սպառնալիքները երկու երկրների կողմից: Եվրախորհրդարանի պատգամավորի մեկնաբանություններն արվել են «ահաբեկչության դեմ պայքարի, խոսքի եւ կրթության ազատության» թեմայով բանավեճի համատեքստում: Եվրոպան տարբեր ահաբեկչությունների թիրախ դարձավ Վիեննայում, Մադրիդում, Լոնդոնում, Փարիզում, Նիսում, Միլանում, Բեռլինում, Ամստերդամում, Թուլուզում, Ստոկհոլմում եւ Սանկտ Պետերբուրգում: Բեյը նշել է, որ մադրիդյան ահաբեկչությունների արդյունքում շատ մարդիկ սպանվեցին իսլամիստական ​​ահաբեկչության կողից, իսկ Եվրոպան կորցնում է իր ինքնակայությունը:

«Նրանք հարձակվում են մեզ վրա նրա համար, թե ով ենք մենք, այլ ոչ թե` մեր արածի համար: Մենք չենք կարող կռվել այս ճակատամարտում, եթե հրաժարվենք թշնամու անունը նշելուց»,- ասել է նա:

Թուրքիան եւ Պակիստանը մտահոգություն առաջացնող երկրներ անվանելով` Բեյն ասել է. «Էրդողանը նույնպես առաջ է գնում, քանի որ Եվրամիությունը չի համարձակվում գործել, այն պատերազմում է Հայաստանի հետ, իսկ Լիբիայում, ջիհադիստներ տեղակայելով, սպառնում է մեր մայրցամաքին միգրացիոն պայթեցնող գործողություններով, նա Սոֆիայի տաճարը մզկիթի է վերածում»: Ապա Բեյը քննադատել է հանձնաժողովը` իսլամիստական ​​կազմակերպությունների ֆինանսավորման համար` հայտարարելով, որ «Մահմեդական եղբայրներ»-ին 5.6 միլիոն եվրո է տրամադրվել:

«Վերջին 5 տարվա ընթացքում Եվրամիությունն ընդհանուր 36.5 միլիոն եվրո է վճարել իսլամիստական ​​կազմակերպություններին կամ նախագծերին, որոնց նրանք մասնակցել են»,- ասել է նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ