News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

NEWS.am–ը զրուցել է Արցախն ազատագրած լեգենդար հրամանատար Մեխակ Մեխակյանի որդու՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արգիշտի Մեխակյանի հետ։

Պարոն Մեխակյան, տեղյակ եմ, որ օրերս գնացել էիք Արցախ, ի՞նչ իրավիճակ էր այնտեղ, տեղահանվածների հետ զրուցե՞լ եք, ի՞նչ են նրանք ասում։

Ես երկրորդ օրն եմ այնտեղ եղել, հիմնականում մարդիկ հետ էին գալիս, բայց գնացողներ էլ կային։ Ես զինվորների հետ եմ զրուցել, իրենք շատ ամուր էին և հաստատակամ, Արցախի իշխանությունները նույնպես շատ լավատես էին։

Ո՞րն էր նրանց լավատեսության պատճառը։

Իրենք, ի զարմանս ինձ, մտածում էին, թե ինչպես պետք է զարգացնեն Արցախը։

Նկատի ունեք Արցախից մնացած Սեփանակերտն ու Մարտակե՞րտը։

Այո, ցավոք, նկատի ունեմ այդ տարածքները, որ մնացել են։

Համաձայնագրով՝ ներքին տեղահանված անձինք և փախստականները պետք է վերադառնան Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ։ Ինչպե՞ս եք պատկերացնում արցախցի փաստականների վերադարձը Ադրբեջանի հսկողության տակ գտնվող տարածքներ։

Գիտեք, այդ ամենն արդեն հետագա բանակցությունների խնդիր է, պետք է բանակցել, ճանապարհային քարտեզ գծել, այդ ուղղությամբ աշխատել։ Ես կարծում եմ՝ շատ հեղհեղուկ համաձայնագիր է, ու հետագա բանակցությունների կարիք կա։

Ո՞վ պետք է վարի բանակցությունները, ներկա իշխանություննե՞րը։

Ինձ թվում է իշանությունը՝ ներկա կլինի, վաղը կլինի, թե ապագա, ժամանակը ցույց կտա։

Այսօր թշնամու ձեռքում են ձեր հոր ազատագրած տարածքները՝ այդ թվում իր պատվին անվանակոչված Մեխակասարը՝ Թալիշում, Մեխակավան գյուղը՝ Հարավում։ Դուք նշել եք, որ այսօր չպետք է թույլ տալ, որ երկրում երկրորդ ճակատ բացվի՝ նկատի ունենալով փողոց դուրս եկած մարդկանց։ Եթե ձեր հայրն այսօր կենդանի լիներ, թույլ կտա՞ր ձեզ նման կոչ անել։

Եթե իմ հայրը կենդանի լիներ, համենայն դեպս իմ կյանքում շատ բաներ ուրիշ ձև կստացվեր։

Ձեր հայրը ժամանակին մի էսպիսի միտք է արտահայտել. «Որդիս թող զոհվի Վանում, իսկ թոռս՝ Մեծ Հայքի վերին սահմանում», ըստ էության՝ հեռանկարում տեսնելով Արևմտյան Հայաստանի ազատագրումը։ Արցախի մեծ մասի կորստից հետո դուք ի՞նչ հեռանկար ունեք ապագայի համար։

Կարծում եմ ինչպես ես, այնպես էլ յուրաքանչյուր հայ պետք է մտածի իր պատմական հայրենիքում ապրելու, արարելու, ստեղծագործելու մասին։

Ձեր կարծիքով՝ ներկա իշխանություններն ի զորու՞ են երկրում ապահովելու կայունություն, ժողովրդի համախմբում, որպեսզի լուծեն առկա մարտահրավերները՝ փախստականների խնդրից, մինչև սոցիալ–տնտեսական ճգնաժամի հաղթահարում։

Ես կարծում եմ, որ պարտավոր են լուծել։

Պատրաստվու՞մ եք վայր դնել մանդատը։

Դա արդեն տասներորդական հարց է, իրոք, եթե այս պահին մենք ունենք տեղահանվածների խնդիր, մենք պետք է գոտեպնդվենք։ Ես որպես պատգամավոր, վաղը որպես հասարակ գյուղացի՝ լծված եմ լինելու այդ գործին։

Այսինքն չե՞ք պատրաստվում հրաժարվել մանդատից։

Ես չեմ ուզում այդ մասին խոսել։ Համարեք մանդատը դրած է, դրանում ի՞նչ է փոխվելու։

Հստակ պատասխան եմ ակնկալում՝ այո, կամ ոչ։

Մոտ օրերս կերևա։

Սոցիալական ցանցերում հրապարակվում են գործող իշխանությունների ներկայացուցիչների, այդ թվում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների լուսանկարները՝ «հող հանձնողներ» գրությամբ։ Ի՞նչ կասեք հրապարակում հավաքված այն մարդկանց, որոնք հայտարարում են, որ հողերը հանձնել են Նիկոլ Փաշինյանը և գործող իշխանությունները։

Պրովակացիոն հարցեր են, ես չեմ ուզում անդրադառնալ դրանց։

Այսինքն դուք համարում եք, որ «հողերը չե՞ն հանձնել»։

Ամեն մեկը յուրովի կարող է մեկնաբանել, ես ինչ զգում եմ իմ ներսում եմ զգում, չեմ կարող արտահայտվել։

Օրերս ազատամարտիկներից մեկի որդին, տեղադրել էր առաջին պատերազմում զոհված հոր լուսանկարը և գրել՝ «ներիր հայրիկ, ամոթից քո առաջ պիտի գլուխս կախեմ»։ Դուք հիմա ամոթի կամ մեղքի զգացում ունե՞ք։

Ինչքան էլ օրենսդրական գործունեությամբ զբաղվեմ, չեմ կարող չունենալ այդ զգացողությունը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ