News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում նախագահական ընտրություններում հաղթած Ջո Բայդենը պատրաստ է կայացնել պատմական որոշում՝ Պենտագոնի ղեկավարի պաշտոնում առաջին անգամ կին նշանակել, գրում է Associated Press-ը:

Թեկնածու Միշել Ֆլուրնոյը «Պենտագոնի քաղաքականապես չափավոր վետերան է, որին ԱՄՆ պաշտոնյաները եւ քաղաքական կողմնակիցները այդ պաշտոնի համար առավել նախընտրելի են համարում»:

Հաստատման դեպքում Ֆլուրնոյը կարող է բախվել բյուջեի նվազման եւ զինվորականների կողմից COVID-19-ի դեմ պատվաստանյութերի տարածման հնարավոր դերի հետ: Հաղորդվում է, որ 59-ամյա Ֆլուրնոյը սատարում է «ուժեղ ռազմական համագործակցությանը արտերկրում» եւ Պենտագոնում հայտնվել է 1990-ականներին, 2009-2012 թվականներին նա պաշտպանության քաղաքականության գծով փոխնախարար է եղել:

Նա ներկայում ներառված է պաշտպանական կապալառու Բուզ Ալլեն Համիլթոնի տնօրենների խորհրդում, ինչը կարող է հարցեր առաջացնել օրենսդիրների մոտ, բայց ակնկալվում է, որ նրա չափավոր դիրքորոշումները երկկողմանի ուժեղ աջակցություն կբերեն:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ