News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Armenian military portal տելեգրամյան ալիքը հրապարակել է մի շարք փաստաթղթեր, որոնք վերաբերում են ՀՀ Պաշտպանության նախարարի կողմից զենքի եւ սպառազինության առքուվաճառքին։ Տելեգրամյան ալիքը ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարին մեղադրել է Սիրիայում թուրքամետ ահաբեկչական խմբավորումներին զենք վաճառելու մեջ։

«ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ու նրա «զինակից ընկերները»՝ ՊՆ փոխնախարար Մակար Համբարյանն ու նախարարի վաղեմի ընկեր, որոշ շրջանակներում քաջ հայտնի զենքի վաճառքով զբաղվող Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավիթ) զբաղվել են զենքի վաճառքով դեպի Թուրքիա՝ Սիրիայում թուրքամետ ահաբեկիչների համար»,- նշված է տելեգրամյան ալիքի հրապարակման մեջ։

Նշենք, որ տելեգրամյան ալիքն ասվածին առնչվող փաստաթղթեր է հրապարակել։

Անդրադառնալով այս հրապարակմանը ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Համացանցում շրջանառվող տեղեկությունը զենքի վաճառքի մասին լկտի սուտ է եւ մանիպուլացիա, որի նպատակն է վարկաբեկել պաշտպանական գերատեսչությունը: Շրջանառվող փաստաթղթերը, որոնց հիման վրա կառուցվում է թեզը, հիմնականում կեղծ են: Ցանկացած հետաքննող լրագրող ինչպես ՀՀ համապատասխան մարմններին, այնպես էլ մատնանշված պետություններին կարող է ուղարկել հարցումներ եւ համոզվել, որ ամբողջը հորինվածք է: Առաջիկայում կտրվի պաշտոնական պարզաբանում»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ