News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի նախաձեռնությամբ նոյեմբերի 15-ին կայացել է հեռախոսազրույց Ռուսաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների միջեւ: Այդ մասին հաղորդվում է Ռուսաստանի ԱԳՆ-ի կայքում:

«Նախարարները մանրամասն քննարկել են Ադրբեջանի Հայաստանի եւ ՌԴ առաջնորդների նոյեմբերի 9-ին արված համատեղ հայտարարության իրագործման ընթացքը: Առանձին ուշադրություն է դարձվել  այդ հայտարարության համատեքստում կողմերի գործնական քայլերի համակարգմանը ՌԴ խաղաղապահ ուժերի  տեղակայման եւ իրենց աշխատանքն այդ հողերում իրագործման շրջանակում»:

Ջ.Բայրամովի խնդրանքով՝ ռուս նախարարը հայտնել է ՌԴ նախագահի նոյեմբերի 13-ի «Հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոն ստեղծելու մասին» հրամանի իրականացման աշխատանքի հիմնական ուղղությունների մասին:

Նախարարները նաեւ հաստատել են միջազգային կազմակերպությունների ակտիվ ներգրավման անհրաժետշությունը՝ ներառյալ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարին, ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն եւ Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեն, հակամարտությունից հետո վերականգնմանը նպաստելու, հումանիտար խնդիրները լուծելու, տարածաշրջանում կրոնական եւ մշակութային ժառանգությունը պահպանելու նպատակով»,-ասվում է հաղորդագրության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ