News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մենք @wargonzo նախագծում վերջ ենք դնում Արցախից մեզ դուրս հանելու մասին պատմությանը:

1. Մենք ռազմական թղթակիցներ ենք, մեր նախագիծն աշխատում է նախ առաջնագծում, ներքաղաքական իրադրությունն ու ինտրիգները մեզ չեն հետաքրքրում, դա մեր ուղղվածությունը չէ եւ այդպիսի խաղերում մենք ներգրավված չենք:

2. Արամ Գաբրիելյանովը @Aramcaramba ժամանակին կանգնած է եղել @wargonzo նախագծի ստեղծման ակունքներում, նա մեր ուսուցիչն է մասնագիտության մեջ և ընկերը՝ կյանքում: Ներկայում մենք աշխատում ենք տարբեր կազմակերպություններում, սակայն շարունակում ենք մարդկային շփումն անկախ մեր հայացքներից:

3. Իսկապես, պատերազմի սկզբում եղել է տհաճ իրավիճակ՝ կապված Պուտինի ընկերոջ՝ Ռոբերտ Քոչարյանի մասին մեր հրապարակման հետ: Հրապարակումը որոշակի արձագանք էր առաջացրել հայկական շրջանակներում, որոնք համակարգում են մամուլի աշխատանքը: Առանձին մարդկանցից մենք ստացել ենք ազդակներ, որ Արցախում մեր աշխատանքը կարող է խնդիրներ ունենալ, եթե մենք գոնե մասնակի չհերքենք այդ տեղեկատվությունը: Մենք հրաժարվել ենք դա անել, սակայն նախապատրաստել ենք գրառում, որ չենք զբաղվում քաղաքականությամբ եւ քաղաքական խաղերով: Դրանից հետո մեր նկատմամբ առանձին անձանց պահանջները հանվել էին: Մենք աննրբանկատույթւոն ենք համարում նրանց ազգանունները հրապարակելը, որոնք մեզ հետ նմանօրինակ զրույցներ են վարել:

4. Վահրամ Պողոսյանն իսկապես զանգահարել է @wargonzo նախագծի ղեկավարին եւ խնդրել արձագանքել Սոլովյովի եթերին: Սեմյոն Պեգովը պատասխանել է, որ նախ կդիտի եթերը, այնուհետեւ կարձագանքի: Մենք @wargonzo նախագծում չենք տալիս գնահատական հայտարարություններին, քանի դեռ չենք ուսումնասիրել դրանք: Սոլովյովի եթերում խոսքը վերաբերում է Գաբրիելյանովի եւ Պողոսյանի հեռախոսազրույցին: Դրա ամբողջ բովանդակությունը մենք չենք կարող իմանալ: Ուստի չենք մեկնաբանի:

5. @wargonzo նախագիծը մեկնել է Արցախից միայն այն պատճառով, որ ռազմական գործողությունները դադարեցվել են: Մենք ունենք աշխատանք այլ թեժ կետերում: Սակայն մենք պարտադիր կվերադառնանք Ստեփանակերտ առաջիկայում: Ոչ ոք չի կարող արգելել մեզ վերադառնալ եւ ոչ ոք մեզ դուրս չի հրավիրել:

6. Մեր տվյալները Շուշիում իրավիճակի մասին ոչ միշտ են համընկել Արցախի կառավարության պաշտոնական հայտարարությունների հետ, ինչի մասին մենք տեղեկացրել ենք մեր հետեւորդներին: Մենք նաեւ պատրաստ ենք երաշխավորել դրանց հավաստիությունը ցանկացած պաշտոնական անձի առջև:

7. Եվ վերջապես մենք նույնպես չենք համարում, որ ճիշտ է միտումը, որը ստեղծվել է հասարակությունում՝ բարդել տեղի ունեցած ողբերգությունը բացառապես այն տղաների վրա, որոնք պայքարել են ռազմադաշտում: Մենք @wargonzo նախագծում այդ առաջնագծում տեսել ենք տարբեր երեւույթներ եւ տարբեր մարդկանց: Այո, կային նաեւ նահանջողներ: Սակայն տասնյակ ավելի շատ էին մարդիկ, որոնք մինչեւ վերջ անձնազոհաբար պայքարում էին անհավասար պայմաններում: Եվ այդ մարդիկ սպասել են պատերազմից ցանկացած ելք, սակայն ոչ նահանջի հրաման: Սեւացնել նրանց անուններն ու ճակատագրերը՝ հանցագործություն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ