News
Լրահոս
News
Կիրակի
Հունվար 24
USD
518.44
EUR
631.1
RUB
6.95
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Իրանն անպայման վրեժ կլուծի գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիի սպանության մեղավորներից։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին՝ Իրաքի պաշտպանության նախարար Ջումա Ինադ Սադունի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է Mehr-ը։

«Մենք անպայման վրեժ կլուծենք նրանցից, ովքեր կանգնած են գեներալ Սոլեյմանիի սպանության հետեւում»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ այս վրեժը ոչ մի կապ չունի Իրանի գերագույն հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի եւ Իրաքի ժողովրդական մոբիլիզացիայի ջոկատի հրամանատարի տեղակալ Աբու Մահդի ալ Մուհանդիսի զոհվելու գործի դատաքննության հետ։

«Անկասկած է, որ Սոլեյմանին եւ Աբու Մահդի ալ Մուհանդիսին շատ վճռորոշ դերակատարում են ունեցել ԻԼԻՊ-ի անկման եւ տապալման, ինչպես նաեւ չարամիտ դավադրությունների կանխման գործում, որ կազմակերպել են սիոնիստական ռեժիմը եւ Միացյալ Նահանգները», նշել է նա։

Այցով Իրանում գտնվող Իրաքի պաշտպանության նախարար Ջումա Ինադ Սադունն իր կողմից, ասել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը Իրաքին օգնել է ԻԼԻՊ-ի հարձակման ծանր ժամանակահատվածում։

Ղասեմ Սոլեյմանին եւ Աբու Մահդի ալ Մուհանդիսը սպանվել էին հունվարի 3-ին Իրաքի միջազգային օդանավակայանում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրահանգով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոհանի. Երբ հոգեպես անառողջ մարդ է իշխանության գալիս, նա խնդիրներ է ստեղծում իր երկրի եւ աշխարհի համար
«Վաշինգտոնում տեղի ունեցած անկարգությունները վկայում են արեւմտյան ժողովրդավարության թուլության եւ արեւմտյան երկրներում պոպուլիզմի ազդեցության մասին...
ԻԻՀԿ-ի գեներալը խորհուրդ է տվել տարածաշրջանի՝ ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ աշխատող երկրներին փոխել իրենց քաղաքականությունը
«ԱՄՆ-ն եւ սիոնիստական ռեժիմը երբեք չեն ապահովել անվտանգություն»…
Իրանի ԱԳՆ-ն նախազգուշացրել է Թրամփին ԱՄՆ-ի դեմ Իսրայելի կողմից նախապատրաստվող սադրանքների մասին
Իրաքից նոր հետախուզական տվյալներն ասում են, որ իսրայելական սադրիչ գործակալները պատրաստում են հարձակումներ ամերիկացիների դեմ…
Իրանը գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը կարձագանքի ծրագրերի համաձայն
Իրանի եւ իր թշնամիների միջեւ նոր պատերազմ է սկսվել, եւ այդ պատերազմը շարունակվում է...
Իրանը 48 մարդու է մեղադրել լեգենդար գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությանը ներգրավված լինելու մեջ
Նա Բեռլինի կոչ է արել համագործակցել Իրանի դատական իշխանության հետ, որպեսզի այդպիսով օգնի պարզել այդ գործի շուրջ անորոշությունը...
Զարիֆ. Թրամփը մեծ պատասխանատվություն կկրի ցանկացած արկածախնդրության համար իր պաշտոնավարման վերջին օրերին
«Վերջին անգամ ԱՄՆ-ն ավիրեց մեր տարածաշրջանը զանգվածային ոչնչացման զենքի մասին կեղծ պնդումների պատճառով` 7 տրիլիոն դոլար ծախսելով եւ սպանելով 58976 ամերիկացու...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ