News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունվար 19
USD
481.52
EUR
548.74
RUB
6.28
Տեսնել լրահոսը


Ապատեղեկատվություններից մեկը կապված է Շուշիի հետ. շատ են ասում, որ Շուշին ուղղակի հանձնվել է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16-ին, առցանց ասուլիսի ժմանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նդրադառնալով հարցին, թե արդյոք պատերազմը դադարեցնելու համար պահանջում էին հանձնել Շուշին, որ կողմն է նման պահանջ ներկայացրել եւ դադարեցման համար ինչ առաջարկներ են եղել ռուսական եւ ադրբեջանական կողմերից:

Նիկոլ Փաշինյանն այս առնչությամբ ասաց հետեւյալը. «Առավոտյան Արցախի նախագահի գրառումը կարդացի, որտեղ ասվում է, որ այդ աշխատանքների արդյունքում Շուշիում 100-ից ավելի  մեր զինվորների մարմիններ են հայտնաբերվել: Եթե Շուշին հանձնվել է, այդ զինվորներն ո՞ւմ հրամանով են կռվել կամ ինչի՞ համար են կռվել:

Ավելին ասեմ, քաղաքական հարթակներից հնչում էր, որ կան կոնկրետ տվյալներ, անուններ, որոնք պատրաստ են վկայել, որ Շուշիի հետ կապված դավադիր որոշում է կայացվել: Ես ուզում եմ տեղեկացնել, որ իրավապահ մարմինները հրավիրել են այդ հայտարարության հեղինակին եւ փորձել են նրանից ստանալ կոնկրետ տեղեկություններ, թե ովքեր են դավադիրները, ինչ դավադրության մասին է խոսքը, եւ այդ ինչպես է դա տեղի ունեցել: Ինչքան ես տեղյակ եմ, այդ հայտարարության հեղինակը խուսափել է կոկրետ պատասխաններ տալ: Այստեղից եզրակացությունը հետեւյալն է. եթե կա դավաճանություն եւ ինչ-որ մեկը հայտարարում է, որ ունի կոնկրետ տեղեկատվությու դավաճանությա մասին եւ հետո հրաժարվում է, ըստ էության, կոնկրետ տեղեկատվություն տալ, դա նշանակում է, ըստ էության, մասնակցություն դավաճանությանը: Եթե որեւէ մեկն ասում է, որ ինքն իրավապահ մարմիններին չի վստահում, դրա համար չի հայտարարում, թող հրապարակային հայտարարի, թե ովքեր են այդ հայտարարությունն արել եւ ինչ է տեղի ունեցել իրականում: Իսկ իրականում տեղի է ունեցել այն, ինչը պաշտոնապես հայտարարվել է:

Ցավոք սրտի, այո, սկզբից դիվերսիոն խմբերով, հետո շարունակաբար էլի խմբերով տեղի է ոունեցել ներթափանցում քաղաք եւ ցավոք սրտի, մենք կորցրել ենք Շուշին»:

Նա նաեւ հավելեց. «Ես պատերազմի ընթացքում մի նրբության մասին եմ խոսել, եւ բերել եմ 2011-ի օրինակը, որ ամեն անգամ, երբ որեւ փոխզիջումային տարբերակ ընդունելի է դարձել հայկական կողմերի համար, այդ տարբերակը նույն պահին անընդունելի է դարձել Ադրբեջանի համար: Շատ կարեւոր է հասկանալ, թե կարո՞ղ էինք մենք խուսափել պատերազմից. Այո, կարող էինք, եթե համաձայվեինք Ադրբեջանին հանձնել 7 շրջանները ներառյալ Շուշին: Բայց արդյոք դա էր այն քաղաքականությունը, որը ուզում էինք վարել: Ոչ դա չէր:

Արցախի ՊԲ-ն, ՀՀ կառավարությունը եւ մեր զինված ուժերը որոշեցին ընդունել այն մարտհրավերը, որ նետված էր Հայաստանին: Ցավոք, դա չբերեց այն արդյունքներին, որը մենք կցանկանայիք: Բայց նաեւ այն պատճառով, որ պարտության անխուսափելիության այդ խոսույթը առաջին օրվանից ներկա է եղել առաջնագծում:

Քաղաքական գործիչներ, որոնք պատերազմի առաջին օրից կոչ էին անում պատերազմը կանգնեցնելու գնով հանձնել տարածքներ, այսօր այդ նույն բանի համար ՀՀ կառավարությանը մեղադրում են դավաճանության մեջ:

Հիմա շուտ եւ ուշի տարբերությունը բովանդակային առումով չկա: Այո, Շուշիի հանձնման պայմանը առաջադրվել է եթե ոչ ի սկզբանե, ապա սկզբնական շրջանում: Ինչու ենք մենք, Արցախի իշխանությունները գնացել այս ճանապարհով. Քանի դեռ կար թեկուզ տեսական հնարավորություն պաշտպանել յդ ամեն ինչը, ՊԲ-ն, ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն որոշել է կռիվ տալ մինչեւ վեերջ եւ նրանք հերոսաբար կռիվ են տվել մինչեւ վերջին վայրկյանը:

Բայց ցավոք սրտի, մենք չենք կարողացել այդ խնդիրը լուծել: Այո, մենք ենք դրա պատասխանատուն, որովհետեւ վերջին 2,5 տարվա ընթացքում չենք կարողացել լրացնել տասնյակ տարիներով չարվածը: Դրա համար, այո, պատասխանատու ենք»:

Փաշինյանը հերքեց պնդումները, թե Շուշիի անկումից օրեր առաջ արդեն ռուս խաղաղապահները տեղափոխվում էին Հայաստան. «Այդպիսի բան չկա, դա բացարձակապես անհիմն տեղեկատվություն է: Խաղաղապահները սկսել են տեղափոխվել հայտարարության ստորագրումից հետո»:

Հարցին, թե ճիշտ է արդյոք, որ պատերազմի տարբեր փուլերում ձեր սեղանին տարբեր փաստաթղթեր են դրվել, որոնք ըստ որոշ մարդկանց պնդումների, բոլորն էլ ավելի նպաստավոր են եղել, քան նոյեմբերի 9-ի հայտարարությունը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ինչ վերաբերում է տարբեր փաստաթղթերին, այդպիսի բան չի եղել: Եղել է պատերազմի դադարի նույն տրամաբանությունը, ինչը պատերազմի մեկնարկից առաջ, որ այդ տարածքները պետք է հանձնվեն Ադրբեջանին, այդ թվում Շուշին եւ առանց որեւէ կարգավիճակի: Պատերազմից առաջ էլ է այդպես եղել: Այդպես է եղել 2016 թվականից, եւ ապրիլյան պատերազմը այդ վերջին զանգն էր այս պատմության: Այն տարբերությամբ, որ այս անգամ արդեն որեւէ բանավոր հայտարարությամբ կամ պարտավորությամբ հնարավոր չէր լինի կանգնեցնել պատերազմը:

Որն է եղել մեր ամենակարեւոր սխալը. 1998 թվականից սկսած բանակցային բովանդակության մեջ եղել է միայն մեկ թեմա, որը եղել է շատ կոնկրետ ու չափելի. Դա այն է, որ տարածքները պետք է հանձնվեն Ադրբեջանին: Մեր քաղաքականությունը եղել է ձգել այս պրոցեսը, ժամանակ ձգել: Այո, ժամանակ կարելի է ձգել մեկ տարի, 5 տարի, 10 տարի, 15-20 տարի. Այո, ռեզինը կարելի է ձգել 4 մետր, 5 մետր, բայց մի X պահ այդ տեզինը կտրվում է: Այդ ռեզինը 2016-ի ապրիլյան պատերազմով արդեն կտրվել էր: Երբ ես ասում էի նոր կետ, ես նկատի ունեի, որ մենք պետք է փորձենք այդ կտրված ռեզինի տրամաբանությունից դուրս գալ եւ մեզ  դուրս դնել: Մեզ դա չի հաջողվել անել: Երբ դա չի հաջողվել, եւ ըստ էության, ռազմական սպառնալիքն է բերվել առաջին պլան, մենք ամեն ինչ արել ենք այս կարճ ժամանակաշրջանում... Ես չեմ ասում, որ 100 տոկոսով արվել է այն, ինչ հնարավոր էր անել, բայց դա եղել է մեր ֆոկուսը եւ 2020-ի հուլիսյան դեպքերը ցույց տվեցին, որ մենք պատրաստ ենք պատերազմի Ադրբեջանի հետ:

Բայց հետագայում պատերազմի մեջ ներգրավվեցին վարձկան ահաբեկիչները մեծ քանակությամբ եւ Թուրքիան: Սա դարձավ մեր անհաջողության պատճառը: Կարո՞ղ էինք մենք արդյոք կանխել այսպիսի զարգացումը: Այո, եթե համաձայնեինք այդ շրջանները հանձնել այդ շրջանները առանց Արցախի կարգավիճակի: Մենք որոշեցինք փորձենք պայքարել եւ դրա արդյունքում ստանալ ավելի բարենպաստ պայմաններ:

Այդ պայքարի ընթացքում շատ ուժեր, որոնք այսօր մեզ մեղադրում են դավաճանության մեջ, մեզ ասում էին, որ պետք է հանձնել: Մենք ասում էինք՝ ոչ, չենք հանձնի այնքան ժամանակ, քանի դեռ կա գոնե մեկ տոկոս տեսական, գործնական հնարավորություն, որ ՊԲ-ն կարող է կռվել ու դրանով ինչ-որ մի հարց լուծել: Երբ արձանագրել ենք, որ չկա այդպիսի հնարավորություն, գնացել ենք մյուս ճանապարհով: Ընդ որում, մենք դրանով գործնականում ոչինչ չենք կորցրել, որովհետեւ եթե մենք դա չնեինք, միեւնույն է, կկորցնեինք եւ 25-30 հազար զինվոր կհայտնվեր շրջափակման մեջ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ջրականի ուղղությունից հայտնաբերվել եւ տարհանվել է եւս մեկ աճյուն. Արցախի ԱԻՊԾ
2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում զոհված եւ անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց աճյունների...
Արցախի մասին միայն ՔՊ-ական պատկերացումները իրավունք չունեն պարտադրվելու մեր ազգին. Լիլիթ Գալստյան
Զրո կամ սեփական կետից սկսելու երկրորդ այսպիսի մի հարված, կնշանակի մեր ինքնության և պետականության վերջը...
44-օրյա պատերազմի ժամանակ Մարտունու շրջանի պաշտոնատար անձինք ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք են ցուցաբերել
ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում...
Ալի Աքբար Վելայաթի. Մենք շատ զգայուն վերաբերմունք ունենք Կովկասի նկատմամբ եւ թույլ չենք տա փոխել սահմանները
«Կովկասում մեր հարեւան երկրների սահմաններն անվտանգության էֆեկտ ունեն մեզ համար, այսինքն՝ մենք չենք ընդունում սահմանների ոչ մի փոփոխություն...
Ադրբեջանցիների՝ Արցախի որոշ գյուղեր մտնելու, բնակիչների՝ սեփական ուժերով նրանց հակազդելու լուրերը սուտ են. ԱՀ ԱԱԾ
Կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերի և զերծ մնալ կասկածելի լուրեր տարածելուց...
Եթե մենք պետք է մի բան անենք, հետո անհասկանալի մարդիկ գնան կապիտուլյացիոն ռեժիմ ընտրեն, ուրեմն պատրաստ չենք. Զաքարյան
Սա մեծ աշխարհաքաղաքական խաղի մի կտորն է, որ հայ-թուրքական հարաբերությունները լավացնելով փորձելու են հետագայում ֆոն ստեղծել, որ...