News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Գազպրոմ»-ը Թուրքիային գազի վաճառքի ռեկորդ է սահմանել, գրում է «Վեդոմոստի» պարբերականը՝ հղում անելով երրորդ եռամսյակում ընկերության զեկույցին եւ Դաշնային մաքսային ծառայությանը: Սեպտեմբերին այդ երկիր արտահանման ծավալները կազմել են 1,9 մլրդ խորանարդ մետր վառելիք:

Ցուցանիշը էապես գերազանցում է անցած տարվա նույն ժամանակահատվածի արդյունքները, երբ Թուրքիային վաճառվել է ընդամենը 1,017 մլրդ խորանարդ մետր գազ: Ընդ որում, 2020 թվականի առաջին 9 ամիսներին մատակարարումները կազմել են 8,854 մլրդ խորանարդ մետր, ինչը 25 տոկոսով ցածր է անցած տարի նույն ժամանակահատվածի համեմատ:

Վերլուծաբանները այդ իրավիճակը կապում են թուրք գնորդների հետ «Գազպրոմի» հարաբերությունների բնույթի հետ, որոնք կառուցվել են երկարաժամկետ պայմանագրերի, առավել հին եւ ճկուն գնաձեւավորման սխեմայի  հիման վրա:

Սակայն աշնանը «Գազպրոմի» հետ երկարաժամկետ պայմանագրով գինը սկսել է նվազել՝ արձագանքելով նավթային արժենշման գարնանային անկմանը: Դա «Գազպրոմի» մատակարարումները դարձրել է ավելի շահավետ կանխիկ գնումների համեմատությամբ, իսկ եվրոպական հարթակներում, հակառակը, սկսել են աճել վառելիքի սեզոնային պահանջարկի մեծացման պատճառով:

Վերլուծաբանները նշում են, որ թուրքական շուկան չափազանց կարեւոր է «Գազպրոմի» համար, քանի որ այն ավանդաբար համարվում է վաճառքների եւ եկամուտի ծավալներով երկրորդը գերմանականից հետո: Եվրոպա մատակարարումները եւս էապես կրճատվել են ընթացիկ տարվա 9 ամիսների ընթացքում եւ կազմել 125,7 մլրդ խորանարդ մետր, ինչը 13,6 տոկոսով ցածր է անցած տարվա ցուցանիշներից: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում
Վերատեղադրված գազատարը գործող գազատարին ներմիացման աշխատանքներ…
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Ղազախստանը ցանկանում է Բաքու-Սուփսա նավթամուղով տարեկան մինչև 5 մլն տոննա ղազախական նավթ տեղափոխել
2024 թվականի մարտին ղազախական KMG-ի և ադրբեջանական SOCAR-ի միջև․․․
Գումար է հատկացվել Շամիրամ համայնքի գազիֆիկացումն ապահովելու նպատակով
Շամիրամ համայնքի գազիֆիկացման աշխատանքների նախագծանախահաշվային…
Նավթը չափավոր թանկանում է նախորդ օրվա անկումից հետո
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների արժեքը․․․
Brent տեսակի նավթը նվազել է մինչև 89,52 դոլար մեկ բարելի դիմաց
Երեքշաբթի օրը այդ պայմանագրերը նվազել են 0,08 դոլարով
Ամենաշատ