News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունվար 27
USD
482.57
EUR
540.24
RUB
6.13
Տեսնել լրահոսը

Ստախոս դավաճան, ամեն ասածիցդ հետո, դիմացդ դնելու եմ փաստաթուղթ՝ ապացուցելու, թե ինչ աստիճանի վիժվածք ես դու։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Սա քո ստորագրած փաստաթղթին նախորդող տարբերակներից է։ Սրանից հետո ստացել ես ևս մեկ առաջարկ, որից հետո ստեղծեցիր անելանելի վիճակ՝ ստորագրելով կապիտուլյացիայի փաստաթուղթը։

Այս տարբերակում.

-Ոչ մի բառ, ոչ մի կետ չկա Շուշիի մասին։

-Չկա Մեղրին թշնամու դիմաց բացելու, Ադրբեջանի համար նոր ճանապարհի կառուցման կետ։

-Լաչինի միջանցքի հայկական հատվածը ոչ թե 5 այլ, 10 կմ էր մնալու։ Սրա կարևորության մասին նույնիսկ ավելորդ է խոսել։

-Չկա ձևակերպում այն մասին, որ երկուստեք զորքերը մնալու են այնտեղ, ուր հասել են, ինչը դիվանագիտական լեզվով նշանակում է, որ հայկական տիրույթում մնալու էր ամբողջ նախկին ԼՂԻՄ տարածքը։ Խաղաղապահ զորքերը տեղակայլվելու էին նախկին ԼՂԻՄ սահմանին։

Հ.Գ. Պատերազմի մեկնարկից մինչև կապիտուլյացիա, բանակցային սեղանին դրվել են բազմաթիվ տարբերակներ, որոնք էականորեն շատ ավելի լավն էին, քան այն ինչ ստորագրեց։

Զրոյական կետը իր հրաժարականն էր՝ առանց պատերազմի վերադարձ բանակցությունների սեղան։ Հետո պատերազմի արագ ավարտն էր, աննշան զիջումներով և բանակցային սեղան վերադառնալու պայմանով, հաջորդը՝ մեկ շրջանի զիջումն ու բանակցային ճանապարհով հարցի կարգավորումն էր և այսպես շարունակ։

Բայց աթոռից կառչած այս խելագարը մերժել է ամեն ինչ, երկիրը հասցրել տոտալ պարտության ու կապիտուլյացիայի՝ թողնելով հազարավոր զոհեր, կորսված հայրենիք, ծնկի իջած ժողովուրդ։

Ստախոս դավաճան, ամեն ասածիցդ հետո, դիմացդ դնելու եմ փաստաթուղթ՝ ապացուցելու, թե ինչ աստիճանի վիժվածք ես դու։ Սա քո...

Опубликовано Mikayel Minasyan Понедельник, 16 ноября 2020 г.
!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԻՊ-ը Եվրախորհրդարանի պատգամավորներին ներկայացրել է ՀՀ սահմանների շուրջ ապառազմականացված գոտի ստեղծելու հրատապությունը
Բրյուսելում Եվրոպառլամենտի պատգամավորների եմ ներկայացրել հետպատերազմական իրավիճակում մարդկանց իրավունքների պաշտպանության...
ՌԴ ԱԳՆ. Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը կկանխի սահմանային միջադեպերի առաջացումը
«Հանձնաժողովի ձեւավորումը եւ սահմանազատման գործընթացի մեկնարկը կարեւոր ներդրում կունենան Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների կարգավորման գործում...
Կարմիր Խաչը՝ ԼՂ հակամարտության հետեւանքների մասին. ձմեռը խորացրել է անհայտ կորածների ընտանիքների հոգեվարքը
2020 թվականին Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման հետեւանքով մոտ 300 մարդ դեռեւս անհայտ կորած է համարվում։ 2020 թվականի ․․․
Սյունիքի սահմաններին զորքին ստիպում են, որ չկռվեն, վախենում են, որ հանկարծ կարող է կռվեն ու հաղթեն. Լեւոն Հայրյան
Փոխանակ մեր հարցերը լուծելու, իշխանություններն աշխատում են մեզ լռեցնեն...
Տեղահանված արցախցիները պահանջում են Արարատ Միրզոյանի հետ հանդիպում. նրանք նամակ հանձնեցին ԱԳՆ
Արցախի բռնազավթված տարածքներից տեղահանված բնակիչները ՄԱԿ-ի...
Ադրբեջանի իշխանությունները մտադիր են եւս մի քանի օդանավակայաններ կառուցել Լեռնային Ղարաբաղի շուրջ
Դժվար չէ կռահել, թե ինչու են հարկավոր այդքան շատ «միջազգային» եւ պարզապես օդանավակայաններ փոքր տարածքում․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ