News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հունաստանի ՌՕՈւ-ն ամրապնդվում է ամերիկյան F-35 եւ ֆրանսիական Rafale կործանիչներով, ինչպես նաեւ ԱԹՍ-ներով, հաղորդում է Kathimerini-ն:

Միեւնույն ժամանակ, առկա համակարգերի սպասարկումն ու արդիականացումն արագ ընթանում է, ինչը կթեթեւացնի Էգեյան ծովում եւ Արեւելյան Միջերկրական ծովում հավասարակշռության պահպանման բեռը:

Վերջնանպատակը ՌՕՈւ-ի վերաձեւավորման համար պայմանների ստեղծումն է:

Եթե այդ ծրագիրն իրականացվի, ապա հունական եւ թուրքական ՌՕՈւ-երի միջեւ հավասարակշռությունը կփոխվի համեմատաբար կարճ ժամանակահատվածում:

Գործնականում Հունաստանի ՌՕՈւ-ն հասանելիություն կստանա 3 երկրներից՝ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից եւ Իսրայելից սարքավորումների եւ տեխնոլոգիաների նկատմամբ:

Այդ հարցին տեղյակ աղբյուրների համաձայն՝ Հունաստանի ՊՆ ղեկավար Նիկոս Պանայոտոպուլոսն արդեն առաջարկ է ներկայացրել ԱՄՆ-ին 5-րդ սերնդի F-35 վեց կործանիչ գնելու մասին, որոնք կարող են մատակարարվել 2021 թվականին:

Ինչ վերաբերում է ֆրանսիական Rafale կործանիչների մատակարարումներին, ապա ակնկալվում է, որ հարցը կփոխանցվի խորհրդարան դեկտեմբերին: Միեւնույն ժամանակ, առաջին 6 ինքնաթիռները կմատակարարվեն 2021-ի առաջին կեսին:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ