News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 18
USD
521.91
EUR
634.43
RUB
7.06
ME-USD
0
Տեսնել լրահոսը


Մենք պետք է վերարժեւորենք, թե ինչպես եքն օգտագործել վերջին 2,5 տարին, բայց նաեւ պետք է վերարժեւորենք, թե ինչպես ենք օգտագործել վերջին 30 տարին: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ արտահերթ նիստում պատասխանելով պատգամավորների հարցերին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք հիմա որ այքան այդ տարածքների մասին խոսում ենք, իսկ ո՞վ է վերջին անգամ այդ տարածքներում եղել: 30 տարվա ընթացքում այնտեղ ի՞նչ է արվել: իսկ 30 տարվա ընթացքում Զինված ուժերում աշխատավարձերն ինչք՞ն են եղել: Մենք այդ օրակարգը ֆիքսել ենք, ասել ենք՝ բանակը մեր երկրում ունի անառարկելի հեղինակություն, բայց երբ համեմատում ենք բանակի հեղինակությունն ու բանակում ծառայության հեղինակությունը, բա ո՞նց է եղել, որ ով հնարավորություն  ունեցել, բանակից խուսափել է: բա դա հետռեւանք չէր ունենալո՞ւ:

Ես ավելի սուր բան ասեմ, հույս ունեմ ճիշտ կհասկացվեմ. Մենք պետք է վերանայենք հայրենասիրության մոդելը, որ դրված է եղել մեր գիտակցության մեջ՝ փողը տամ, բանակից ազատվեծ, ծնունդի րը ոտքի վրա խմեմ մեր բանակի ուի մեր նահատակների կենացը՝ իմանալով, որ թոռս էլ է ազատվելու: Բա որ 5 հազարը վերցնում, գնում քվեարկու էինք, որ հարկերը չէինք վճարում, բա որ գողացված հարկերի հաշվին խոշոր օբյեկտները գազի ու լույսի փող չեն տալիս, բայց բարեգործություն են անում:

30 տարվա մեջ ուրիշ պատասխանատու չկա, ես եմ ամեն ինչ պատասխանատուն: Միակ պատասխանատուն ես եմ, կկանգնեմ մեր ժողովրդի դատի առաջ եւ ինչ դատավճիռ կկայացնի ժողովուրդը, ես անմռունչ կընդունեմ:

Բայց ես հարցեր եմ բարձրացնում. Բա որ 30 տարի պաշտոնը եղել է հարստություն դիզելու միջոց, ու մենք բոլորս դա իմացել ենք, բա դրա մասին պատասխան չունե՞նք տալու: Այո, հանրությունն ինձնից պատասխան պահանջելու իրավունք ունի, բայց ես էլ պատասխան պահանջելու իրավունք ունեմ շատերից, այդ թվում 2,5 տարվ ընթացքի վերաբերյալ: Մենք մսխել ենք մեր 30 տարին: Կարող է 2,5 տարին էլ ենք մսխել, բայց դա 10 տոկոսից էլ քիչ է»,-ասաց Փաշինյանը: Նա անդրադարձավ նաեւ Շուշիի կորստին՝ նշելով. «Ասում են՝ Շուշին ծախել են. ո՞վ է ծախել: Շուշին եթե ծախել են, ապա ծախել են վերջին 30 տարվա ընթացքում, որովհետեւ Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պեե՞տք էր Շուշին: Բա եթե պետք էր, ինչո՞ւ էր այդ վիճակում:

Ասում են՝ ինչու Արցախի նախագահն իր երդմնակալությունը Շուշիում արել: Պատկերացրեք, ամբողջ էլիտան 30 տարի համարել է, որ Շուշին ԼՂ քաղաք է, եւ Արցախի նախագահն այնտեղ իրավունք չունի միջոցառում անելու: Այդտեղ է հանձնվել Շուշին: Եթե ուղտին նստած կուզեկուզ եք ման գալու, էդ ուղտը ձեր ինչի՞ն է պետք, ժողովուրդ: Այդ տարածքները հոկտեմբերին չեն հանձնվել, այդ 30 տարիներին են հանձնվել, երբ որ այնտեղ մոլախոտ է աճել»,-ասաց Փաշինյանը:

Դիտարկմանը, որ Շուշիի հարցը որեւէ բանակցային փաթեթի մաս չի կազմել, Փաշինյանն արձագանքեց. «Խոսում եք բանակցային փաթեթների մասին, իսկ որեւէ բանակցային փաթեթ կյանքի կոչվե՞լ է: Որ դեպքում է, որ որեւէ բանակցային փաթեթ կդառնա իրականություն:

Վերջին 2,5 տարվա շփումները ինձ մոտ կասկած չեն թողնում, որ պատերազմի կանխարգելումը միանշանակ պետք է ենթադրեր հայկական կողմի հրաժարումը ԼՂ կարգավիճակից եւ տեսանելի  ապագայում կարգավիճակը ճշգրտող մեխանիզմների պահանջից եւ Շուշիից:

Այո, բանակցային փաթեթներ եղել են: Դա մի թուղթ է, որտեղ կարող ես գրել քո լավագույն ցանկությունները: Բայց դրանցից որեւէ մեկը իրագործվե»լ է: Մենք խոսում ենք իրականության մասի՞ն, թե՞ տեսական քննարկումների մասին:

Այդ տեսական քննարկումների դաշտը անվերջ երկարաձգելու ժամկետները 2016-ի ապրիլյան պատերազմից հետո սպառվել էին: Այդ ժամանկից սկսած մենք ունեինք ընտրություն՝ կամ հրաժարվել մեր իրավունքներից, կամ պաշտպանել մեր իրավունքները:

Հիմա թուղթ են ցույց տալիս, ասում են՝ վայ, էստեղ Շուշիի մասին բան չկա գրված: Բան չկա գրված, դրա համար էլ այն չի իրագործվել: Կազանի թուղթն էլ կա, կյանքի է կոչվե՞լ է այդ թուղթը: Ոչ: Երբ ինձ հարցնում են, թե ինչ պայմաններում էր ինչ հնարավոր, ես պատասխանում ե, թե որ պայմաններում ինչ էր հնարավոր: Մեր խնդիրն այն է եղել, որ մենք ինչ-որ տեղ տպված թղթերին ավելի շատ ենք հավատացել, քան իրողություններին: Հիմա էլ դա օգտագործվում է քարոզչական նպատակներով»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ եւ ՀՀ պաշտպանության նախարարները քննարկել են երկկողմ համագործակցությունը եւ իրավիճակը Ղարաբաղում
Սերգեյ Շոյգուն հեռախոսով բանակցություններ է վարել ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ...
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահի հետ. Լուկաշենկոն պատրաստակամություն է հայտնել ջանքեր գործադրել
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության...
Հենց ՀՀ խորհրդարանն ազատ արձակվեց, հաջորդ օրը ադրբեջանցիները մտան մեր տարածք. Արտակ Թովմասյանի ուղերձը
Դեռեւս 10 օր առաջ մտածում էին՝ գնալ ընտրությունների, թե ոչ, որոշում էինք դիմել մեր ընտրողներին, մտածում էինք, որ մեր ասած խոսքը տեղ կհասնի, եւ դրա…
Սպասում ենք վաղվան, որ գան, սահմանային ճշգրտումներ անեն. Կութի գյուղապետ
Մեզ պաշտոնապես ոչինչ չի ասվել, լսել ենք, որ վաղը այն նույն հանձնաժողովը, որը Սյունիքում է եղել...
«Մենք կողմ չենք նոր պատերազմի, բայց մեզ անհրաժեշտ է արժանապատիվ խաղաղություն». Մելքումյանը՝ Վոլոդինին
Պարոն Լ. Կալաշնիկովը խոստացավ ակտիվ միջամտել այդ հարցերի լուծմանը…
Լավրով. Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի շուրջ հույզեր ուռճացնելու որեւէ պատճառ չկա
Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Հայաստանին եւ Ադրբեջանին՝ սահմանների սահմանազատման հարցում․․․
Ամենաշատ