News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Համացանցում տարածվում են այսօր տեղի ունեցած հավաքի ժամանակ ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի ելույթը, ինչպես նաեւ Ազգային ժողովի պատգամավոր Գեւորգ Գորգիսյանի հարցազրույցը, որոնցում օգտագործվել են անթույլատրելի բառեր ու ձեւակերպումներ։ Այս մասին գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

«Համացանցում տարածվում են այսօր տեղի ունեցած հավաքի ժամանակ ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի ելույթը, ինչպես նաեւ Ազգային ժողովի պատգամավոր Գեւորգ Գորգիսյանի հարցազրույցը, որոնցում օգտագործվել են անթույլատրելի բառեր ու ձեւակերպումներ:

Մասնավորապես, երկուսի խոսքում էլ օգտագործված են  «արյուն», «ցույցերը ճնշել բռնի ուժով» «բախումներ» եւ այլ ձեւակերպումներով հավանական զարգացումների վերաբերյալ դատողություններ:

Երկու դեպքում էլ խոսքը վերաբերում է Ազգային ժողովի պատգամավորների՝ հանրային բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձանց: Երկու դեպքում էլ դատապարտելի է նման երեւույթը:

Պետք է բացառել, ուղղակի վերացնել նման ձեւակերպումները հատկապես հանրային քննարկումների տիրույթից ու հանրային խոսքից՝ անկախ քաղաքական կամ որեւէ այլ տեսակի հայացքներից: Դրանք լարվածություն առաջացնող բառեր ու ձեւակերպումներ են:

Յուրաքանչյուր խոսք ասելիս կամ արտահայտություն անելիս պետք է պարտադիր նկատի ունեալ այդ խոսքի կամ արտահայտության բոլոր հնարավոր ենթատեքստերն ու փոխաբերական իմաստները: Դա հատկապես կարեւոր է այս պատասխանատու ու զգայուն իրավիճակներում:

Սա պետք է նկատի ունենան հանրային ճանաչում ունեցող բոլոր անձինք, իսկ պետական կամ հանրային այլ պաշտոն զբաղեցնող անձինք պարտավոր են հաշվի առնել, որ այդ արգելքները կազմում են իրենց իրավական կարգավիճակի պարտադիր մասը»։

 

Տպել
Ամենաշատ