News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մինսկի խումբը պետք է շրջանակ հանդիսանա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործողությունների համար: Այս մասին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն երկուշաբթի օրը հայտարարել է Le Figaro թերթի կայքում հրապարակված հարցազրույցում՝ Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանի հետ բանակցությունների ավարտին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«ԱՄՆ-ը, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի հետ միասին, Մինսկի խմբի համանախագահներ են, որոնց հիմնական նպատակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումն է: Հենց այս շրջանակներում էլ պետք է իրավիճակը կարգավորել»,- ասել է Պոմպեոն:

Միաժամանակ նա հատկապես նշել է, որ ԱՄՆ-ը «մտահոգված է Թուրքիայի ռազմական ներուժի աճով»: «Մենք այդպիսի մտահոգություն ենք հայտնել ինչպես անձնական հանդիպումների մակարդակում, այնպես էլ հրապարակավ: Եվրոպան եւ ԱՄՆ-ը պետք է միասին ձգտեն համոզել Էրդողանին, որ նման գործողությունները չեն բխում իր ժողովրդի շահերից»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը:

«Նախագահ Մակրոնի հետ միասին մենք երկար քննարկեցինք Թուրքիայի վերջին գործողությունները եւ համաձայնության եկանք այն հարցում, որ դրանք շատ ագրեսիվ բնույթ են կրում՝ լինի դա Ադրբեջանին նրա աջակցությունը, թե սիրիական ուժերի տեղակայումը տարածաշրջանում: Մենք քննարկեցինք նաեւ Թուրքիայի գործողությունները Լիբիայում, որտեղ այս երկիրը նաեւ նպաստել է երրորդ երկրների կազմավորումների տեղակայմանը: Քննարկվեցին նաեւ Թուրքիայի գործողությունները արեւելյան Միջերկրական ծովում, եւ այս ցուցակը կարելի է շարունակել»,- ասել է Պոմպեոն:

«ԱՄՆ դիրքորոշումն այն է, որ այդ հակամարտությունների ինտերնացիոնալացումը կործանարար է եւ վնասում է բոլոր առնչվող երկրներին»,- հավելել է նա: «Հենց այդ պատճառով մենք դիմել ենք բոլոր պետություններին` խնդրելով դադարեցնել միջամտությունը Լիբիայում՝ խոսքը լինի Ռուսաստանի, Թուրքիայի եւ այլոց մասին: Նույնը վերաբերում է Ադրբեջանում տիրող իրավիճակին»,- պարզաբանել է ԱՄՆ պետքարտուղարը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ