News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վերջին 7 տարիների ընթացում «Արմենիա» հեռուստաընկերությունը հանդիսացել է բացարձակ առաջատար վարկանիշի առումով: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 17-ին, ՀՌՀ նիստի ընթացքում հայտարարեց «Արմենիա» հեռուստաընկերության տնօրեն Դավիթ Բաբախանյանը:

Նրա խոսքով, իրենց արտադրանքը բարձր վարկանիշ ունի նաեւ համացանցում. «Մեր «Պանարմեինան» յութուբյան էջն ունի 1 մլն-ից ավելի բաժանորդ: Պլանավորվում է այդ թիվը մոտակա տարիներին հասցնել 2 մլն-ի: Բոլոր նշանակալի օրերին «Արմենիա TV»-ն նույնպես հանդսնում է բացարձակ առաջատար: Դա հնարավոր է դառնում այդ օրվա հետ կապված կոնտենտի տեղադրումը եթերում: Արտադրվում է հատուկ կոնտենտ այդ օրվա համար, ստեղծվում է նոր ձեւավորում, գրվում են թեմատիկ հեռուստաարտադրանքներ: «Արմենիա TV»-ն 4 տարի ռաջ սկսել է սեփական 4K կետայնությամբ կոնտենտի պատրաստումը: Այսօր արդեն մեր նկարահանվող կոնտենտի մեծ մասը 4K որակի է»,-ասաց Բաբախանյանը:

 Նա հայտարարեց, որ «Արմենիա» հեռուստաընկերությունը մասնավոր հեռուստաընկերություններից ամենաշատ հարկ վճարող ընկերությունն է:

«Արմենիա TV»-ն առաջինն էր, որ 2016-ից ստեղծեց կաբելային «Արմենիա պրեմիում» հետռուստաընտանիքը, որտեղ կան 5 թեմատիկ ալիքներ՝ «Ջան TV», ««Քոմեդի», «Տունտունիկ», ««Հայկինո», «Սինեման» եւ «Արմենիա պրեմիում» հեռուստաալիք, որը ցուցադրում է  «Արմենիա TV»-ի կոնտենտը մեկ օր առաջ եւ առանց գովազդի:

«Արմենիա TV»-ն 45-ից ավելի ֆիլմեր է թվայնացնել եւ գունավորել: Դրանցից են «Տղամարդիկ», «Նռան գույնը», «Կտոր մը երկինք», «Մեր մանկության տանգոն», «Երջանկության մեխանիկա», «Թթենի» եւ այլն:

Առաջիկա տարեիներին նախատեսում ենք թարմացնել «Ժամը» լրատվականի տեխնիկական բազան եւ ավելացնել լրատվական թողարկումների քանակը»:

Հեռուստաընկերության լրատվական բաժինը համակարգող Արտակ Ալեքսանյանն էլ ասաց. «Մեր հեռուստաեթերի 95 տոկոսը մեր իսկ սեփական արտադրության հաղորդումներն են:  «Ժամը» լրատվականը ամենաշատ դիտվող լրատվական հաղորդումն է թե 2018-ից առաջ, թե հետո:  Մեր «Սուր անկյուն» հաղորդաշարը արդեն օգնել է 250 կարիքավոր ընտանիքների»:

Նշենք, որ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովում (ՀՌՀ) այսօր քննարկվում է հեռուստաընկերություններին լիցենզիա տրամադրելու հարցը:

25 հաճախականության մրցույթ է հայտարարվել: Դրանցից 6-ը հանրապետական նշանակության է, որին մասնակցում են 12 հեռուստաընկերություն, 9 մայրաքաղաքային, որին մասնակցում է 4 հեռուստաընկերություն եւ 10 մարզային, որոնց մասնակցում է 13 հեռուստաընկերություն:

Ռուսաստանի հետ ամենայն հավանականությամբ կկնքվի պայմանագիր եւ 1-2 սլոթ կտրվի ռուսական հեռուստաընկերություններին:

Հունվարին կհայտարարվեն մրցույթների արդյունքները:

Այսօր 6 հեռուստաընկերություն են ներկայացնելու իրենց ծրագրերը՝«Արմնյուզը», «Հայկական 2-րդ հեռուստաալիքը», «TV5»-ը, «Կենտրոն» հեռուստաընկերությունը, «Արմենիա»-ն եւ ATV-ն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Freedom House. Հայաստանում հավասարակշռված լուրեր են տրամադրում սակավաթիվ անկախ լրատվամիջոցները
ԶԼՄ-ներին հետևող դիտորդների կարծիքով, դրույթի անորոշ և ընդհանուր բնույթը կառավարությանը մեկնաբանությունների չափազանց մեծ հնարավորություններ է տալիս
Հույն լրագրողները ցածր աշխատավարձի պատճառով 24-ժամյա գործադուլ են անում
ESIEA-ն հայտարարել է, որ դեմ է «աշխատանքային անարխիկ պայմաններին և շատ ցածր վարձատրությանը»...
CNN-ը պահանջում է Բայդենի զրույցի ձայնագրությունը
Հյորի փետրվարյան հաշվետվության հանրայնացումից հետո ԱՄՆ արդարադատության նախարարությունը...
Ամենաշատ