News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երեւանը չէր կարող ՀԱՊԿ երկրներին ներգրավել Ղարաբաղում հակամարտության կարգավորման գործընթացում, քանի որ այս տարածաշրջանը Հայաստանի տարածք չէ, բայց հանրապետությունը «լքված եւ մոռացված» չէր: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նա հիշեցրել է, որ Հայաստանը չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը, այսինքն՝ միջազգային իրավունքի տեսակետից այդ տարածքները Ադրբեջանի մաս են կազմել եւ կազմում են:

«Հավաքական անվտանգության պայմանագիրը նախատեսում է փոխօգնություն պայմանագրի մասնակից երկրի տարածքների դեմ ագրեսիայի դեպքում: Ոչ ոք ոտնձգություն չի կատարել Հայաստանի տարածքի նկատմամբ, եւ դա իրավունք չէր տալիս ուղղակիորեն մասնակցել այդ ռազմական գործողություններին»,- ասել է Պուտինը: «Բայց հավաստիացնում եմ ձեզ, որ Հայաստանն իրեն լքված եւ մոռացված չի զգացել, Ռուսաստանն ամեն ինչ արել է, որ դա տեղի չունենա»,- հավելել է ՌԴ ղեկավարը:

«Ռուսաստանի Դաշնությունը բազմակողմ եւ երկկողմ պարտավորությունների շրջանակներում, այդ թվում՝ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում, ամբողջությամբ կատարել է իր բոլոր պարտավորությունները: Ինչի համար Հայաստանի ղեկավարությունը, այդ թվում՝ ի դեմս վարչապետ (Նիկոլ) Փաշինյանի, բազմիցս շնորհակալություն է հայտնել եւ ընդգծել է, որ Ռուսաստանը, իր պարտավորությունների համաձայն, կատարում է այս ոլորտում բոլոր պարտավորությունները»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ