News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Գերմանիայի դաշնայիհն կառավարությունը համավարակի պայմաններում երկրի ավտոմեքենաշինության ոլորտին աջակցելու համար լրացուցիչ կհատկացնի եւս 3 մլրդ եվրո։ Այս մասին նշված է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտի հայտարարության մեջ, որը հրապարակվել է երեկ երեկոյան։ Այսպիսով, գերմանացի ավտոարտադրողների աջակցության ընդհանուր ծավալը կհասնի մոտ 5 մլրդ եվրոյի, փոխանցում է DW-ն։

Զայբերտը նշված միջոցների տրամադրման անհրաժեշտությունը հիմնավորել է «երկարաժամկետ կառուցվածքային փոփոխություններով», որոնք, նրա խոսքով, ուղեկցվում են «մեծ դժվարություններով»։

Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչը միաժամանակ նշել է, որ «առաջին կիսամյակում վաճառքի կտրուկ անկումից հետո» ճյուղը հիմա ցուցադրում է «վերականգնման առաջին նշանները»։

Հայտարարված միջոցներից 1 մլրդ եվրո կստանա, այսպես կոչված, «ապագա ավտոմեքենաշինական արդյունաբերության ֆոնդը», որը նախատեսված է այս հատվածի փոխակերպման միջնաժամկետ եւ երկարաժամկետ ռազմավարությունների ֆինանսավորման համար։ Հանուն այս նպատակի պետք է ուժեղացվի առանձին կառույցների միջեւ համագործակցությունը՝ դաշնային, երկրամասային եւ տարածաշրջանային մակարդակներով, ինչպես նաեւ համագործակցությունը բիզնեսի, պրոֆմիությունների եւ գիտական ոլորտի ներկայացուցիչների միջեւ։

Դրանից բացի, Բեռլինը դեռեւս ամռանը մինչեւ 2021 թվականին վերջ երկարաձգել էր պարգեւավճարների վճարումը էլեկտրական եւ հիբրիդային շարժիչներով ավտոմեքենաներ գնողներին, իսկ հիմա որոշվել է մինչեւ 2025 թվականը շարունակել ինովացիաների համար պարգեւատրման փոխանցումը։

Գերմանական ավտոմեքենաշինական արդյունաբերության միավորման  (VDA) ղեկավար Հիլդեգարդ Մյուլլերը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ զրույցից հետո հայտարարել է, որ վճարումների երկարաձգումը օգնություն է կլիմայի պաշտպանությանը եւ տնտեսական զարգացմանը։ «Մեր շնորհիվ ամեն շաբաթ Գերմանիայի փողոցներում հայտնվում են 12 հազար նոր էլեկտրամոբիլներ»,- նշել է նա։

Գերմանիայում համավարակի ֆոնին կտրուկ նվազել է գրանցվող նոր ավտոմքենաների թիվը։ Ապրիլին այն նվազել է 61,1 տոկոսով նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ։ Բացառություն են կազմել միայն ամերիկյան Tesla էլեկտրամոբիլները, որոնք ունեցել են շուրջ 10 տոկոսով աճ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
AvtoVAZ-ը սկսել է Lada-ի հավաքումն Ադրբեջանում
Ինչպես պարզաբանել են ավտոարտադրողի մամուլի ծառայությունից, սա ընկերության պատմության մեջ Ադրբեջանում Lada-ի արտադրության առաջին նախագիծն է...
Volvo-ն թողարկել է իր վերջին դիզելային մեքենան
Սա նշանավորում է Volvo-ի 45-ամյա հարաբերությունների ավարտը դիզելային շարժիչների հետ՝ դարձնելով այն...
Audi-ն ներկայացրել է Q6 e-tron էլեկտրական քրասովերը
Գերմանիայում դրա մեկնարկային գինը կլինի նույնը, ինչ՝ վերջին Lexus RX450h+-ինը...
Նոր Mercedes-AMG GT-ն՝ չորս մխոցանի շարժիչի վարկածով
Motor.ru-ն հայտնել է, որ երկու լիտրանոց M 139 «չորսանոց»-ը հագեցած է էլեկտրական տուրբո ճնշակով...
Toyota Corolla-ն այլևս աշխարհում ամենավաճառվող մեքենան չէ
Համաշխարհային շուկայի նոր առաջատարը 2023 թվականի վերջին Tesla Model Y էլեկտրական մեքենան էր...
Սարգսյանն ու Ավագումյաններն Ուկրաինայից ավտոմեքենաներ ներկրելու խոշորագույն մենաշնորհ են ստեղծում. «Կոմպրոմատ գրուպ»
Ուկրաինացիների հետ կապերի համար Ավագումյանների նկատմամբ, ըստ աղբյուրի, դժգոհություն է եղել, իսկ Սարգսյանը զարմանալիորեն կարողացել է դրանից խուսափել․․․
Ամենաշատ