News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի 15 քաղաքների և կոմունաների ղեկավարները հանդես են եկել Արցախի Հանրապետության ճանաչման հռչակագրով` կոչ անելով Ֆրանսիային և միջազգային հանրությանը հետևել իրենց օրինակին: Այս մասին գրում է «Ասպարեզը»:

Բանաձևում մասնավորապես ասվում է.«2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը վերսկսել է ղարաբաղյան հակամարտությունը, որը սառեցվել էր 1994 թվականի անկայուն հրադադարով` սկսելով աննախադեպ լայնամասշտաբ հարձակում ինքնորոշված հանրապետության վրա:

Ադրբեջանական բանակի գործողությունները, որի կազմում ընդգրկված էին սիրիական ջիհադական խմբավորումների զինյալներ, հանգեցրել է հումանիտար ճգնաժամի Լեռնային Ղարաբաղում (Արցախ), որն ուղեկցվել է զինված հակամարտության վերաբերյալ միջազգային կոնվենցիաների լուրջ խախտումներով:

Ռմբակոծվել են ինչպես մայրաքաղաք Ստեփանակերտը, այնպես էլ սահմանամերձ համայնքները: Բազմաթիվ խաղաղ բնակիչներ են սպանվել, իսկ արցախցի հազարավոր մարդիկ արտաքսվել են իրենց տներից:

Նոյեմբերի 10-ի կեսգիշերին 44 օրվա արյունալի մարտերից հետո ուժի մեջ է մտել  հրադադարի պայմանագիրը, որը կնքվել է Ռուսաստանի իշխանությունների հովանու ներքո՝ ամրագրելով հակամարտող կողմերի դիրքերը:

Չնայած այս համաձայնագրի  դրույթները բոլորովին էլ գոհացուցիչ չեն, դրանք նպաստում են երկու կողմերից էլ կյանքեր փրկելուն: Տարածքների կորուստը կարող է հանգեցնել ծայրաստիճան անբարենպաստ իրավիճակի` մասնավորապես հարյուրավոր հնագույն եկեղեցիների և տաճարների պահպանման առումով:

Այս առումով, Արցախի երկրորդ քաղաք Շուշիի անկումը հղի է Արցախի ժողովրդին սեփական պատմական հիշողությունից զրկելու վտանգով ՝ հաշվի առնելով քաղաքում տեղի ունեցած բոլոր աննախադեպ ավերածությունները, ներառյալ վերջերս վերանորոգված Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին:

Այսուհետ մեր պարտքն է չթաքնվել զգուշավոր չեզոքության հետևում, ինչը նշանակում է հավանություն տալ ադրբեջանական ագրեսիային: Մենք պետք է վերահաստատենք մեր լիակատար աջակցությունը բարեկամ ժողովրդին ՝ աջակցելով հայ ժողովրդի վերադարձին իրենց նախնիների հողեր»:

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ անկախության հռչակումից ի վեր, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը իր ժողովրդին երաշխավորել է ինստիտուցիոնալ կայունություն` հենված երբևէ կասկածի տակ չդրված ժողովրդական հիմքերի, տարածքային ամբողջականության և պաշտպանության, ինչպես նաև տնտեսական և մշակությաին բարգավաճման վրա:

«Արցախի պետության տարածքում համախմբված ժողովուրդը արմատապես կապված է իր նախնիների հողի հետ ՝ ընդհանուր լեզվով, ընդհանուր պատմությամբ, ժառանգական մշակույթով ու դավանանքով: Հաշվի առնելով այս կարևոր գործոնները, մեզ առավել քան երբևէ թվում է, որ Արցախի անկախությունը  իրավականորեն ուժեղ է, օրինական և արդար», - ասվում է հայտարարության մեջ ՝ Ֆրանսիայի կառավարությանը և միջազգային հանրությանը հորդորելով ճանաչել նաև Արցախի անկախությունը որպես միակ արդյունավետ միջոց` պաշտպանելու Արցախի ժողովրդին էթնիկական զտումից, որը մինչ այժմ սպառնում է նրանց:

Համատեղ հռչակագիրը ստորագրել են Վալանսի, Դեսին Շարպի, Վիենի, Սեն Շամոնի, Կոմպիենի, Բուկ Բել Էրի, Լե Պեն Միրաբոյի, Շավիլի, Ալֆորտվիլի, Շամ սյուռ Մարնի,  Ռոման սյուռ Իզերի, Բուր դե Վալանսի, Բուր դե Պիաժի, Շատուզանյե լե Գուբեի, Գիլերան Գրանժի ղեկավարները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ