News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 26
USD
518.36
EUR
629.39
RUB
6.88
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Եվրամիության երկրներում կորոնավիրուսի պանդեմիայի ազդեցության ներքո 2020 թվականի առաջին 10 ամիսների ընթացքում ավտոմեքենաների վաճառքի ծավալները նվազել են ռեկորդային 26,8 տոկոսով: Այս մասին ասվում է Ավտոարտադրողների եվրոպական ասոցիացիայի (ACEA) զեկույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«2020 թվականի հունվարից հոկտեմբերի ամիսներին ԵՄ 27 պետություններում գրանցվել է մոտ 8 մլն նոր ավտոմեքենա, ինչը 2,9 միլիոնով քիչ է՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Առաջին 10 ամսվա ընթացքում գրանցվել է 26,8 տոկոսով ավտոմեքենաների վաճառքի ծավալի աննախադեպ անկում:

ԵՄ առաջատար երկրներում զգալի անկում է գրանցվել Իսպանիայում՝ 36,8 տոկոս եւ Իտալիայում՝ 30,9 տոկոս: Ֆրանսիայում անկումը կազմել է 26,9 տոկոս, Գերմանիայում՝ 23,4 տոկոս:

Ավտոմեքենաների վաճառքի անկման առաջին 8 ամիսներից հետո վաճառքի ծավալները թեթեւակի աճել են սեպտեմբերին (+3,1 տոկոս՝ օգոստոսի հետ համեմատ), երբ սկսվել են զգացվել կարանտինային միջոցների թուլացման տնտեսական արդյունքները, սակայն հոկտեմբերին՝ պանդեմիայի երկրորդ ալիքի աճին զուգընթաց, անկումը թարմացվել է եւ կազմել 7,8 տոկոս՝ սեպտեմբերի ցուցանիշների հետ համեմատ»,-ասվում է զեկույցում:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բայդենը հրամանագիր է ստորագրել կառավարության ամբողջ ավտոպարկն էլեկտրաքարերով փոխարինման մասին
Այսուհետ ԱՄՆ դաշնային կառավարությունը հնարավորինս շատ ամերիկյան արտադրության ապրանքներ կգնի...
«Ֆորսաժի» դերասանին պատկանող BMW M1 սուպերքարը աճուրդի կհանվի
Երբ դեռ աճուրդի ավարտին մնացել է ութ օր, BMW M1-ի համար առաջարկում են 390 հազար դոլար, եւ դա վերջնական գինը չէ. այդպիսի մեքենաների դիմաց հաջողվել է ստանալ ընդհուպ մինչեւ մեկ միլիոն դոլար...
Nissan-ը արտոնագրել է Infiniti ապրանքանիշի մոդելների համար անվանումը
Nissan-ն օգտագործում է E-Power կոչվող համակարգը` հաջորդական հիբրիդային բենզոէլեկտրակայան՝ աշխատանքի հերթական սխեմայով, որի մեջ անիվները պտտում են էլեկտրական շարժիչը․․․
Tesla-ն հայց է ներկայացրել նախկին աշխատակցի դեմ կոմերցիոն գաղտնիքը գողանալու մեղադրանքով
Սա առաջին դեպքը չէ, երբ Tesla-ն հայց է ներկայացնում նախկին աշխատակիցների դեմ գողության մեղադրանքով...
ԵՄ նպատակային ցուցանիշները չկատարելու համար Volkswagen-ին ավելի քան 100 մլն եվրոյի տուգանք է սպառնում
Volkswagen-ը CO2-ի միջին արտանետումները Եվրամիությունում կրճատել է մոտ 20%-ով՝ մինչեւ 99,8 գ / կմ․․․
Հայաստանում գազաբալոն տեղադրող տնտեսվարողները պարտավոր կլինեն ունենալ լիցենզիա
Այդպիսով, երկրի իշխանություններն առաջարկում են ներդնել տնտեսվարող սուբյեկտների պարտադիր լիցենզավորում, որոնք զբաղվում են գազաբալոնների տեղադրմամբ...
Ամենաշատ