Legatum Institute 2020-ի բարգավաճման ինդեքսում Հայաստանը 55-րդ տեղն է զբաղեցնում: 2010 թվականից Հայաստանը վարկանիշային աղյուսակում բարձրացել է 23 կետով: Ներդրումային միջավայրի եւ ձեռնարկությունների համար պայմանների ոլորտում Հայաստանն ամենաբարձր ցուցանիշները ունի, սակայն շրջակա միջավայրի ոլորտում` ամենավատ ցուցանիշները, նշվում է վերլուծական կենտրոնի կայքում:
Նշենք, որ, ըստ վարկանիշի, հարեւան երկրները` Վրաստանը, Իրանը եւ Ադրբեջանը, զբաղեցնում են համապատասխանաբար 53-րդ, 120-րդ եւ 78-րդ տեղերը: