News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Հայաստանը նոր արտգործնախարար ունի։ Նախագահի որոշմամբ արտաքին գործերի փոխնախարար  Արա Այվազյանը կփոխարինի պաշտոնից հրաժարական ներկայացրած Զոհրաբ Մնացականյանին։

Այսօր նոր հրաժարականներ են եղել։ Պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

Հրաժարական է ներկայացրել պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետ Մովսես Հակոբյանը։ Գեներալ-գնդապետը մամուլին ասել է, որ պատճառների մասին կխոսի իր առաջիկա ասուլիսի ընթացքում։

Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա, Նոր Այգեստան, Նոր Սեյսուլան, Նոր Կարմիրավան, Նոր Հայկաջուր, Հովտաշեն և Նոր Ջրաբերդ բնակավայրերը ևս անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ՝ ի կատարումն հայտնի եռակողմ հայտարարության: Ըստ ադրբեջանական կողմի՝ այդ բնակավայրերը մտնում են  Աղդամի շրջանի մեջ, որը վերադարձվում է Ադրրբեջանին։ Գյուղերը տեղակայված են անմիջապես Մարտակերտ- Ստեփանակավն մայրուղու հարեւանությամբ։ Դրանց ավելի քանի 2000 բանկիչ մեկ օր ժամանակ է ստացել տեղահանվելու համար։

Արցախի պաշտպանության բանակը հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված եւս 81 զինծառայողի անուն։ Նրանց թիվը պաշտոնական տվյալով, հասել է 1586-ի։

«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը եւ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը դարձյալ հրավիրվել են Հատուկ Քննչական Ծառայություն։ Մի խումբ ընդդիմադիրների էլ՝ Գեղամ Մանուկյանին, Արսեն Բաբայանին, Արթուր Ղազինյանին, Էդուարդ Շարմազանովին մեղադրանք է առաջադրվել։ Ավելի ուշ մեղադրանք էր առաջադրվել Վանեցյանին, Սաղաթելյանին, Արա Սահակյանին, Գառնիկ Իսագուլյանին եւ ուրիշների։ Ընդդիմադիրներն իշխանության այս քայլերը համարում են քաղաքական հետապնդում եւ դրանք պայմանավորում վարչապետի հրաժարականի իրենց պահանջի եւ այդ պահանջով անցկացվող հանրահավաքների հետ։ 

Երեկ երեկոյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռոսիա 24-ին տված հարցազրույցում Ղարաբաղյան պատերազմի վերաբերյալ մի շարք բացահայտումներ արեց։  

Դաշնության նախագահն ասել է, որ Շուշիի հանձնման հարցը մինչեւ վերջին հակամարտությունը չի բարձրացվել եւ հարցը ծագել է այս պատերազմի ընթացքում: Վլադիմիր Պուտնը հայտնել է, որ պատերազմը հնարավոր է եղել կանգնեցնել ավելի վաղ, սակայն հայկական կողմը համաձայն չի եղել Շուշի՝ փախստականների վերադարձի Ադրբեջանի պայմանին։ 

«Հոկտեմբերի 19-20-ին ես հեռախոսազրույցներ եմ ունեցել ինչպես նախագահ Ալիեւի, այնպես էլ վարչապետ Փաշինյանի հետ: Այդ ժամանակ Ադրբեջանի զինված ուժերը վերահսկողություն էին սահմանել Ղարաբաղի հարավային մասի մի շարք տարածքների վրա։ Ինձ հաջողվել էր համոզել նախագահ Ալիեւին, որ կարելի է դադարեցնել ռազմական գործողությունները, բայց նրա պարտադիր պայմանը փախստականների վերադարձն էր, այդ թվում նաեւ՝ Շուշի: Ինձ համար անսպասելի էր հայ գործընկերների դիրքորոշումը, որ նրանց համար դա անընդունելի է։ «Ինձ վարչապետն այդ ժամանակ ասել էր. «Ոչ, չենք կարող դա ընդունել, մենք կպայքարենք, կպատերազմենք»»,- ասել է Վլադիմիր Պուտինը։ 

Ռուսաստանի Դաշնության նախագահը հայտնել է նաեւ, որ Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը չի լուծվել, առայժմ պահպանվում է ստատուս-քվոն։ Ըստ նրա՝ պատերազմից կարելի էր խուսափել, եթե այժմյան պայմանավորվածություններն ավելի վաղ ձեռք բերվեին: 

Մինչ ընդդիմադիր ուժերը Արցախի հողերը հանձնելու մեջ են մեղադրում վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նա այսօր 15 կետից բաղկացած կառավարության գործունեության ճանապարհային քարտեզ է ներկայացրել՝ հետպատերազմյան խնդիրների լուծմանը, սոցիալական ու տնտեսական հարցերին ուղղված։ Փաշինյանը գրել է, թե դրանց կատարման հաշվետվությունը կներկայացնի կես տարի անց։

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ի աջակցություն իրեն կառավորության առջեւ ակցիա իրականացող քաղաքացիներին։ Նա Հանրապետության հրապարակում դիմելով իր աջակիցներին կոչ է արել դադարեցնել հավաքը։

Նշենք, որ օրերս Փաշինյանն ֆեյսբուքյան գրառում էր արել, որը մեծ աղմուկ էր բարձրացրել հանրության շրջանում։ Նա դիրքապահներին կանչել էր Հայաստան՝ իր խոսքով «վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը»։ Այս հայտարարությունը հասարակության շրջանում խիստ քննադատվել էր՝ ընկալվելով որպես քաղաքացիական բախումների տանող հայտարարություն։

Գործադիրի հերթական աղմկահարույց քայլն է հանրության որոշ հատվածում դժգոհության ալիք բարձրացրել։ Համահայկական հիմնադրամին նվիրաբերված միջոցների մի մասը դեռ ծախսված չէ, մի մասն էլ նվիրաբերվել է կառավարությանը, Ազգային ժողովում հայտնել է  փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատճառաբանելով, որ ճիշտ են համարել կոնսոլիդացնել ջանքերը և ծախսային նախապատվությունները որոշել մեկ կենտրոնում, որպեսզի ծախսերը լինեն արդյունավետ։

Խորհրդարանական ընդդիմությունը՝ ի դեմս «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների, շարունակել է Ազգային ժողովի նիստի բոյկոտը:

ԱԺ նիստը սկսվել է առանց նրանց մասնակցության: Դահլիճում ներկա են եղել միայն իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավորները:

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր առավոտյան ևս մեկ վիրահատության է ենթարկվել։ Հիշեցննք, որ Միրզոյանը դաժանաբար ծեծվել էր նոյեմբերի 9-ի գիշերը՝ հայտնի հայտարարության ստորագորւմից հետո։

Հայաստանում մահացել է 2308 կորոնավարակակիր։ Մեկ օրում գրանցվել է COVID-19-ով վարակվելու 1589 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվն անցել է 120 հազարից։ Մահացել է 34 մարդ, վարակվածներից 6-ի մահը վրա է հասել այլ հիվանդությունից։

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տիկին Ռիտա Սարգսյանի առողջական վիճակը բժիշկներին հաջողվել է կայունացնել։ Նախկին նախագահի գրասենյակից հայտնել են, որ Ռիտա Սարգսյանի վիճակը վատթարացել էր կորոնավիրուսի պատճառով, հիմա վիճակը կայուն է, բայց դեռևս մտահոգիչ:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 1.42 դրամով ու կազմել  498.80 դրամ:  Եվրոյի փոխարժեքն աճել է 2.63 դրամով ու հասել 592.87 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 5.03 դրամով ու հասել 662.86 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.10 դրամով  ու կազմել է 6.59 դրամ:

Նոյեմբերի 19-ին Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով։ Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Գիշերը մայրաքաղաքում կլինի 0-ից +2, վաղը ցերեկը 9-11 աստիճան զրոյից բարձր։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ