News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Վոեննի օբոզրեվատել» թելեգրամ-ալիքի տվյալներով՝ Ուկրաինայի զինված ուժերը Դոնբասում «Միավորված ուժեր» օպերացիայի անցկացման գոտում թուրքական Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքեր են տեղակայել: Նշվում է, որ թուրքական արտադրության 6 անօդաչու է տեղափոխվել Կրամատորսկ: Կարճ հաղոդրագրության մեջ այլ մանրամասներ կամ հղումներ չեն մեջբերվում:

Նմանատիպ տեղեկություն է նոյեմբերի 18-ին տարածել «Չերգովի» թելեգրամ-ալիքը:

«Լեռնային Ղարաբաղում վերջին զինված հակամարտության ժամանակ ադրբեջանական բանակն արդյունավետորեն կիրառել է թուրքական Bayraktar TB2 անօդաչուները: Դրանից անմիջապես հետո փորձագետները սկսեցին խոսել այն մասին, որ ուկրաինացի «ռազմավարները» կարող են օգտվել Ադրբեջանի հաջող փորձից եւ ԱԹՍ-ներ կիրառել Դոնբասի ինքնահռչակ հանրապետությունների դեմ կամ էլ «Ղրիմը վերադարձնելու» համար»,-գրում է Eadaily-ն:

Նման ենթադրությունները լուրջ հիմքեր ունեն՝ հաշվի առնելով Անկարայի եւ Բաքվի հետ Կիեւի սերտ կապերը: Բավական է հիշել հոկտեմբերին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այցը Թուրքիա (նկատենք՝ Ղարաբաղում մարտական գործողությունների թեժ շրջանում), որի ընթացքում երկու երկրների միջեւ ռազմական համագործակցության մասին համաձայնագիր ստորագրվեց:    

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ