News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Եվրամիությունում գոյություն ունեցող միգրացիայի վերահսկման համակարգերը դադարել են աշխատել եւ շուտափույթ վերակազմավորման կարիք ունեն: Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը` ելույթ ունենալով Եվրախորհրդարանում միգրացիայի վերաբերյալ լսումների ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«ԵՄ-ում միգրացիոն համակարգերն այլեւս չեն գործում, ժամանակն է ընդունել դա»,- ասել է նա` կոչ անելով ԵՄ բոլոր երկրներին աջակցել միգրացիոն եվրոպական նորմերի վերանայման ԵՀ-ի առաջարկներին:

Այս բարեփոխման նախագիծը ներկայացվել էր սեպտեմբերի 23-ին, եւ դրա հիմնական առաջարկն է հրաժարվել Դուբլինի ներկայիս համակարգից, համաձայն որի յուրաքանչյուր կոնկրետ միգրանտի ընդունման եւ տեղակայման կամ հայրենադարձության համար պարտավոր է պատասխանատվություն ստանձնել ԵՄ այն երկիրը, որի տարածք այդ մարդն առաջին անգամ ժամանել է Եվրամիության սահմաններից դուրս: Եվրահանձնաժողովն առաջարկել է միգրանտների ընդունման տեղակայման եւ հայրենադարձության համար պատասխանատվությունն ընդհանուր եվրոպական խնդիր դարձնել, ինչը համայնքի բոլոր պետությունների, այդ թվում հիմնական միգրացիոն ուղիներից դուրս գտնվողների, մասնավորապես` Արեւելյան Եվրոպայի երկրների պարտավորություն է ենթադրում` ԵՄ ամենախնդրահարույց երկրներից` Հունաստանից, Իտալիայից եւ Իսպանիայից ներգաղթյալներին ընդունման համար: 

«ԵՄ բոլոր երկրները պետք է աջակցեն բարձր [միգրացիոն] ճնշման են ենթարկված պետություններին: Եվրամիությունը պետք է մնա իր մարդասիրական պարտավորությունների մակարդակում»,- ընդգծել է ֆոն դեր Լյայենը:

Իր խոսքում Եվրամիության միգրացիոն ճգնաժամը նա ներկայացրել է պարզ սխեմայի տեսքով. «Քաղաքական ապաստան կամ ավելի լավ կյանք գտնելու համար մարդիկ լքում են իրենց տները եւ ընկնում դաժան մաքսանենգների ձեռքը, ինչը բազմաթիվ ողբերգությունների է հանգեցնում (միգրանտների մահը Միջերկրական ծովի ծովային անցումներին չհարմարեցված նավակներով)»: Ֆոն դեր Լյայենը հիշեցրել է, որ Եվրահանձնաժողովը նաեւ առաջարկում է «ապաստանի տրամադրման եւ դրա իրավունք չունեցող անձանց հայրենադարձության հստակ համակարգ» ընդունել եվրոպական մակարդակով: Բացի այդ, Եվրահանձնաժողովն առաջարկել է օպտիմալ պայմաններ ստեղծել օրինական միգրացիայի համար, որպեսզի մարդիկ, ովքեր օրինական ճանապարհով գալիս են Եվրոպա, իրենց ցանկալի հյուր զգան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ռուբինյանը և Կլաարը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը, տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր
Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը...
Եվրամիությունը կքննարկի իրանական հրթիռներ և անօդաչուներ արտադրողների դեմ պատժամիջոցները
Թեհրանի ատոմային ծրագիրը չի քննարկվում․․․
Ամենաշատ