News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հանցագործություն է կատարվել․ երկրի ղեկավարը կանգնեցրել է զինված ուժերի լրահամալրումը, որը շատ բարդ գործընթաց է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 19-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության արդեն նախկին պետ, ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը:

«Մենք ԶՈՒ բարեփոխումների պլան ունենք եւ սպառազինության ռազմական տեխնիկայի արդիականացման պլան ունենք: Կա օպերատիվ օղակ եւ մարտավարական օղակ: Մարտավարական օղակը կռվողներն են, օպերատիվ օղակը որոշումներ կայացնողները: Այդ պլանի մեջ գրված է եղել, որ պետք է օպերատիվ օղակը կրճատել եւ ավելացնել մարտավարական օղակը, որտեղ մարդիկ անհրաժեշտ են կռվելու համար: Բայց կատարվել է հակառակը: ՊՆ-ն եւ գլխավոր շտաբի կառույցը համարյա կրկնապատկվել է. 95 տոկոսով ավելացել է բարեփոխման ընթացքում: Դա եղել է 2018-ի մայիսից այս կողմ. հրամանը շատ վատ հրաման է, որի համարը եղել է 0038, «Մարտի 1»-ի համարի պես, մի զրո ավելի: Դրա փոխարեն կրճատվել են մարտավարական օղակից՝ սկսած վաշտից, վերջացրած գնդերով: Կրճատել են 5 գունդ, որտեղ կար ողջ հրամանատարական կազմը իր հրետանիքով, կապի միջոցներով, բացի զինվորներից, որովհետեւ մեր զինվորների քանակը քիչ է, չի բավարարում, որ ամեն տեղ զինվոր պահենք: 

Մենք օպտիմալացման շրջանակներում տարանք այնտեղ, որտեղ ավելի կարեւոր է, կոնկրետ Պաշտպանության բանակ: Այդ զորամասերը պատերազմի ժամանակ պետք է համալրվեին ներդաշնակվեին եւ փոխարինեին այն զորամասերին, որոնց մի մասը կոնկրետ երկրորդ էշելոնում խնդիր ուներ: Մի մասն ուներ որպես ռեզերվ, որ եթե հակառակորդը մեկ ուրիշ տեղով է մխրճվել, դա փակել ու կանգնեցնել: Դրանից զատ, բոլոր պաշտպանական շրջաններում, որ պետք է ձեւավորվեր եւս մեկ գումարտակ, կրճատվել է: Դրանից ներքեւ սկզբում մեկ վաշտ  է կրճատվել, հետո իմ պնդմամբ վեր են ածել դասակների: Մի-մի դասակ է կրճատվել բոլոր վաշտերում: Այդ ամենը բերել է այսօրվա վիճակին:

Մեր զինված ուժերի քանակը խաղաղ պայմաններում եւ պատերազմի ժամանակ տարբեր են. մենք պատերազմը վարում ենք ոչ թե առկա ուժերով, այլ լրահամալրում եւ զորահամալրում իրականացնելով: Նրանք նաեւ ջոկում են կրճատում արել՝ 11 հոգին դարձրել են 9: Երբ ստորաբաժանման մեջ 2 հոգի ավելանում է, դրանից մարտունակությունը չի ընկնում, վաշտի մարտունակությունը չի ընկնում: Դուք երեւի համոզվել եք, որ զինվորները կռվող են: Դա նրանից չէ, որ ջահել են, բանակում են, դա նրանից է, որ պատրաստվում են դրան: Եվ կա զորահամալրում, որը ժամանակ է պահանջում, գումարտակները մինչեւ 5 օր ժամանակ է պետք, որ սովորեն, ներդաշնակվեն, մարդիկ իրար ճանաչեն:

Մեր զորահավաքը չի կատարվել, որի պատասխանատուն երկրի ղեկավարն է, պաշտպանության նախարարը, զինկոմիսարիատը եւ տարածքային կառավարման նխարարը, ոչ գլխավոր շտաբի պետը:

Ամսի 30-ի դրությամբ Արցախի Հանրապետությունն իր համալրման պլանը կատարել է 78 տոկոսով, Հայաստանը՝ 52 տոկոսով: Դա պետք է իրականացվեր 40 ժամվա ընթացքում, իսկ ես ասում է 5-րդ օրն է այդպես եղել: Երկրորդ օրն ավելի ցածր է եղել համալրման տոկոսը:

Այստեղ եւս մեկ հանցագործություն է կատարվել, որ երկրի ղեկավարը կանգնեցրել է լրահամալրումը: Դա շատ բարդ գործընթաց է:

Ազնիվ լինենք ու եթե մեղադրում ենք քաղաքական ղեկվարությանը, նաեւ զինվորականներն ունեն որոշակի սխալներ, որոնց մի մասը օբյեկտիվ է, մյուս մասը՝ սուբյեկտիվ:

Օբյեկտիվն այն է, որ այնտեղ, որտեղ պետք է կատարվեր լրահամալրում, հակառակորդի կողմից իրականացվել է լուրջ հրետանակոծում եւ ԱԹՍ-ները թույլ չեն տվել անձնակազմի ընդունման կետերն ամբողջությամբ բացազատվել: Այստեղ հրամանատարները պետք է արագ որոշում կայացնեին, կետերը փոխեին, համալրման ձեւը փոխեին:

Երկրի վարչապետը հրաման է արձակում կանգնեցնել լրահամալրումը եւ կամավորականներին ուղարկել առաջնագիծ: Դա եղել է պատերազմի երրորդ օրը: Չեն կարող սա հերքել, որովհետեւ պատասխանատու անձինք, որոնք պատասխանատու են այդ գործընթացի համար, եւ գիտեն, որ գալու է ժամանակը եւ պատասխան պետք է տան յդ գործառույթը չիրականացնելու համար, ձայնագրել են խոսակցությունը:

Արդյունքում ինչ է ստացվում. Գալիս են կամավորական ջոկատները, որոնք փայլուն տղերք են, որեւէ սպառազինություն, որեւէ հանդերձանք չունեն: Զորամասերում դրա համար նախատեսված որեւէ սպառազինություն ու հանդերձանք չկա: Նրանք գնում են երկրի նախագահի մոտ, նախագահն ուղղորդում է բանակի հրամանատարի մոտ: Բանակի հրամանատարը պետք է մտածի, թե որտեղից ինչ անի, որ բերի նրանց հագցնի, սպառազինի եւ ուղարկի: Ինչ-որ ձեւով հարցը լուծում են: Ջոկատների մի մասին ասում են, որ պետք է գնաք 5-րդ պաշտպանական ուղղությամբ, ասում են՝ չէ, մենք էդտեղ չենք գնում, մենք գնում ենք Ասկերան կռվենք: Մեզ Ասկերանում զորք պետք չի: Մի ձեւով ուղարկում ենք: Մարդ, որը չունի կապի համակարգ գործող կռվող անձնակազմի հետ, ներդաշնակված չէ, ինչպե՞ս նա պետք է կռվի: Դրա համար առաջին իսկ մարտի ժամանակ մի մասը կոտորվում են մարտի դաշտում, մի մասը խուճապահար փախչում է»,- նշեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ