News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Համաժողովի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է տրանսպորտի ոլորտում եվրասիական ինտեգրմանն առնչվող ամենամյա համալիր միջոցառումներին,այդ թվում՝  ԵԱՏՄ-ի անդամ պետությունների տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի 4–րդ նիստին։

Նիստի օրակարգում քննարկվել են ԵԱՏՄ անդամ պետությունների Համակարգված տրանսպորտային  քաղաքականությանն  ուղղված ճանապարհային քարտեզի 2018–2020 թթ․ ժամանակահատվածում իրականացված միջոցառումների արդյունքները եւ 2021-2023 թթ. գործողությունների պլանի  նախապատրաստական աշխատանքների ընթացքը։

Համաժողովի՝ «Թվային տրանսպորտային միջանցքներ» խորագրով լիագումար քննարկմանը նախարար Սուրեն Պապիկյանը հանդես է եկել ելույթով։

Իր խոսքում նախարար Պապիկյանն անդրադարձել է ՀՀ տնտեսության վրա տրանսպորտի միջանցքների թվայնացմանն ու ձեւավորմանն ուղղված ԵԱՏՄ տրանսպորտային քաղաքականության հնարավոր ազդեցությանը։ Գործընկերների ուշադրությունը հրավիրելով այն հանգամանքի վրա, որ Հայաստանը Եվրասիական քառյակի շուկային կապվում է միայն Վրաստանով եւ Վերին Լարսի անցակետով՝ նախարարն ընդգծել է, որ թվային տրանսպորտային միջանցքի բարեհաջող գործարկումը զգալիորեն կնվազեցնի վարչարարական բարդությունները  ապրանքաշրջանառության շղթայում։

Նախնական գնահատականներով թվայնացումը թույլ կտա 20-30% կրճատել տրանսպորտային միջոցների ծախսը՝ ներմուծելով այնպիսի համակարգեր, ինչպիսիք են անցման կետում հերթերի նախնական գրանցման համակարգը, փաստաթղթաշրջանառության էլեկտրոնացման համակարգը (e-CMR, e-TIR) եւ այլն։ Վերոնշյալ ցուցանիշների ձեռքբերումը կանդրադառնա ապրանքների առաքման արագության եւ գնի վրա, որն էլ իր հերթին կանդրադառնա փոխադրվող ապրանքի վերջնարդյունքի վրա։

Նախարար Պապիկյանի հավաստիացմամբ՝ Հայաստանը պատրաստակամ է եւ ունի բավարար ռեսուրսներ՝ մշակելու եւ ներդնելու ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքի էկոհամակարգի ծառայությունները։

«Այս տարի ԵԱՏՄ երկրների հետ մենք մշակել ենք թվային տրանսպորտային միջանցքի էկոհամակարգերի միասնական հարթակի ստեղծման առաջնային ծառայությունների միջոցառումների իրականացման ճանապարհային քարտեզը, սահմանել ենք  միջոցառումների իրականացման ժամկետները եւ համապատասխան մարմինները, որոնք պատասխանատու են այս միջոցառումների իրականացման համար։ Հայաստանը պատրաստ է եւ իրականացնելու է այս միջոցառումները սահմանված ճանապարհային քարտեզով»,–նշել է Սուրեն Պապիկյանը։

Նախարարը տեղեկացրել է նաեւ, որ ընթացիկ տարում աշխատանքներ են սկսվել ՀՀ–ում ծանր բեռնատար մեքենաների համար վճարների հավաքագրման էլեկտրոնային համակարգի ներդրման ուղղությամբ: Այդ նպատակով մշակվել է օրենսդրական փոփոխությունների համապատասխան փաթեթ, ըստ որի 12 տոննա կամ ավելի թույլատրելի զանգված ունեցող բեռնատարներից առաջարկվում է անցած յուրաքանչյուր կիլոմետրի համար գանձել վճար: Միեւնույն ժամանակ, նախատեսվում է ներդնել քաշի եւ ծավալային հսկողության էլեկտրոնային համակարգ, մշակվում են էլեկտրոնային կնիքների օգտագործման իրավական մեխանիզմներ եւ տեխնիկական հնարավորություններ:

Տրանսպորտային համաժողովի շրջանակներում նախարարը մասնակցել է նաեւ ԱՊՀ անդամ պետությունների տրանսպորտի համակարգող խորհրդի 40-րդ նիստին, որի ընթացքում քննարկվել են  մինչեւ 2030թ․ անդամ երկրների տրանսպորտային համագործակցության առաջնահերթ ուղղությունները։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ