News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի եւ Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարներ Սերգեյ Լավրովը եւ Ժան-Իվ Լե Դրիանը քննարկել են իրավիճակը Ղարաբաղում:

ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ԱԳՆ ղեկավարները քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ իրավիճակը, միջնորդական ջանքերը, որոնք գործադրել է Ռուսաստանը՝ հակամարտության գոտում ռազմական բոլոր գործողությունների եւ կրակի լիարժեք դադարեցման համար:

«Նախարարներն ընդգծել են նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների կողմից ստորագրված եռակողմ հայտարարության դրույթների իրականացումն ապահովելու կարեւորությունը: Այդ նպատակով հատուկ նշանակություն է ստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, փախստականների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր հանձնակատարի, ՄԱԿ ԶԾ-ի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցությունը: Լավրովը պարզաբանել է ռուս խաղաղապահների մասնակցության պարամետրերը, ինչպես նաեւ Մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնի գործառույթները:

Նախարարները համաձայնել են, որ ներկայումս հիմնական առաջնահերթություններն են ներքին տեղահանվածների եւ փախստականների անվտանգ վերադարձի, տարածաշրջանի տնտեսական եւ տրանսպորտային հաղորդակցությունների ապաարգելափակումը, մարդասիրական աջակցության ցուցաբերումն ու քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնումը:

Ռուսաստանի եւ Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարները կարծիքներ են փոխանակել Լեռնային Ղարաբաղի շուրջ ճգնաժամի երկարաժամկետ եւ լիաֆորմատ կարգավորմանն ուղղված հետագա քայլերի մասին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում համաձայնեցված սկզբունքների հիման վրա եւ ելնելով ադրբեջանցի եւ հայ ժողովուրդների հավասար շահերից»,-ասված է հաղորդագրության մեջ:   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ