News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության արդեն նախկին պետ Մովսես Հակոբյանը, որն ավելի վաղ զբաղեցնում էր գլխավոր շտաբի պետի պաշտոնը, այսօր ասուլիս է տվել, որի ընթացքում մի քանի ցնցող բացահայտումներ է արել պատերազմի վերաբերյալ։

Նրա խոսքով՝ 2017թ․ ընդունված զարգացման պլանը հաջորդ 5 տարիների համար նոր իշխանությունների օրոք փոխվել է, հակաօդային պաշտպանության տոռ համակարգերի փոխարեն չգիտես ինչու որոշել են «ՍՈւ 30»-ներ եւ ՕՍԱ-ներ գնել, որոնցից ոչ մեկը չի օգտագործվել պատերազմի ժամանակ։ Մովսես Հակոբյանի խոսքով՝ ինքն այս սխալ գնման մասին անձամբ խոսել է վարչապետի հետ, նախազգուշացրել, որ դա հանգեցնելու է հանցագործության։ 

Իշխանությունը, նրա խոսքով, «ՍՈւ»-երը ձեռք են բերել չկարդալով Ռուսաստանի կառավարության որոշումը, որ դրա զինամթերքը երկրորդ երկրի վաճառքը արգելվում է, այդ պատճառով էլ «ՍՈւ»-երը մեր երկրում գտնվում են առանց զինամթերքի։ 

Մովսես Հակոբյանը նշել է, որ այս պատերազմում օգտագործված զենքերը ձեռք են բերվել 2016թ․ կնքված պայմանագրերով։

Ըստ Մովսես Հակոբյանի՝ պատերազմում մեր ամենամեծ սխալներից մեկը եղել է զինված ուժերի լրահամալրումը կանգնեցնելը, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով տեղի է ունեցել պատերազմի երրորդ օրը։

«Մեր զորահավաքը չի կատարվել, որի պատասխանատուն երկրի ղեկավարն է, պաշտպանության նախարարը, զինկոմիսարիատը եւ տարածքային կառավարման նախարարը, ոչ գլխավոր շտաբի պետը»,- ասել է Մովսես Հակոբյանը՝ բնութագրելով այս քայլը որպես հանցագործություն։ Նրա խոսքով՝ առաջնագծի այն հատվածներում, որտեղ եղել են կանոնավոր զորքեր, այդտեղ կամ նահանջներ չեն եղել, կամ եղել են քիչ։ 

Հարցին, թե ինչու Իսկանդերն այդպես էլ չի կիրառվել, Մովսես Հակոբյանը պատասխանել է՝ կիրառվել է, բայց չեմ ասի՝ որտեղ։

Մովսես Հակոբյանի խոսքով՝ երբ ժամանակին վարչապետը իրեն ազատելուց հետո Արտակ Դավթյանին գլխավոր շտաբի պետ է նշանակել, ինքը Փաշինյանին զգուշացրել է, որ նա ամենաանպատրաստ գեներալն է։ Մովսես Հակոբյանը նաեւ պատմել է, որ 2018թ․ ապրիլ-մայիս ամիսներին մենք հակառակորդին Նախիջեւանի ուղղությամբ բավականին մեծ տարածքներ ենք զիջել, ինչը, սակայն, Արտակ Դավթյանը թաքցրել է։

Մովսես Հակոբյանն անդրադարձել է պատերազմի օրերին տարածված խոսակցություններին իր եւ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի միջեւ միջադեպի մասին։ Նրա խոսքով ինքը Աննա Հակոբյանին տեսել է Սամվել Բաբայանի հետ հրամանատարական կետում, որտեղ կողմնակի անձանց մուտքն արգելված էր։

Երեւանում, սակայն, Մովսես Հակոբյանը տեղեկացել է, որ ինքն այլեւս չի կարող Արցախ գնալ եւ դա վարչապետի որոշումն է։

Այնուամենայնիվ, Մովսես Հակոբյանը վստահ չէ՝ իրեն հեռացնելու պատճառը Աննա Հակոբյանի հետ միջադեպն է եղել, թե Սամվել Բաբայանի հետ ունեցած խնդիրները։

Երկար խոչընդոտներից հետո ի վերջո նրան մի քանի օր անց հաջողվել է մեկնել Արցախ, որտեղ մնացել է մինչեւ հոկտեմբերի 28-ը։ Մովսես Հակոբյանը վստահ է, որ եթե իրեն չմեկուսացնեին ռազմական գործողություններից, դա դրական ազդեցություն կունենար պատերազմի ընթացքի վրա։

Ասուլիսից հետո գլխավոր դատախազությունը հայտնել է, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ասուլիսի տեսագրությունն ուղարկել է հատուկ քննչական ծառայություն՝ նյութեր նախապատրաստելու եւ իրավական գնահատական տալու հանձնարարությամբ։

Մովսես Հակոբյանն այսօր ավելի ուշ հրավիրվել է ՀՔԾ՝ իր հայտարարության վերաբերյալ բացատրություն տալու։

Մովսես Հակոբյանի արած բացահայտումներից հետո Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ոչ մի հիմնավորմամբ չի կարող մնալ եւ պաշտոնավարել՝ հայտարարել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Մահացել է  Ազգային Ժողովի նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը։ Նա երկար ժամանակ առողջական խնդիրներ ուներ, իսկ վերջին օրերին գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում։

Մանվել Գրիգորյանի ընտանիքին ցավակցական հեռագիր է հղել ՀՀ երրրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Մեր ազատագրական պայքարի երախտավորներից մեկի՝ Մանվել Գրիգորյանի նկատմամբ վերջին երկուսուկես տարիներին գործող իշխանությունների անմարդկային եւ զազրելի վերաբերմունքը,  անբարո միջոցներով հետեւողական, նպատակադրված վարկաբեկումը, ցավոք, անհետեւանք չեղավ նրա առողջության համար:

Արցախի հերոսը կյանքից հեռացավ՝ տեսնելով նաեւ իր գործուն մասնակցությամբ ազատագրված հողերը թշնամուն հանձնված, նորօրյա մեր բազմաթիվ հերոս տղաների նահատակությունը, որոնց համար սգում ենք բոլորս, եւ դա եւս մեծ հարված էր Մանվելի համար»,- գրել է Սերժ Սարգսյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ են եղել Երեւանի տարբեր մասերում։ Ցուցարարները իրենց բողոքն արտահայտել են՝ օգտագործելով Փաշինյանի ներդրած բողոքի ձեւը՝ փակելով փողոցները։

Ամիրյան- Մաշտոց խաչմերուկում մեքենան դիտավորյալ վրաերթի է ենթարկել փողոցը փակողներին

Ավտոմեքենայի վարորդը, ըստ ոստիկանության, հայտնաբերվել է եւ գտնվում է ոստիկանությունում։

Ոստիկանությունը քաղաքի տարբեր հատվածներից տասնյակ ցուցարարների է բերման ենթարկել։

Նոյեմբերի 13-ից Հայաստանը եւ Ադրբեջանը փոխանակել են պատերազմում զոհվածների ընդհանուր 385 դի՝ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ 

Զախարովան հայտնել է նաեւ, որ արդեն ավելի քան 3 հազար մարդ է վերադարձել Լեռնային Ղարաբաղ։

Վազգեն Սարգսանի եղբորորդին՝ Կարլեն Սարգսյանը անդրադարձել ադրբեջանցիների կողմից սպարապետի արձանի պղծմանը։

Նա ասել է, որ բազմիցս դիմել է Հայաստանի եւ Արցախի իշխանություններին, որ  Սպարապետի արձանը տեղափոխվի, եթե անհրաժեշտ է, թեկուզ անգամ պայթեցվի, սակայն ոչ ոք չի արձագանքել։

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձել է գերի ընկած հայ տարեց տղամարդու տեսանյութրին, որը տարածվել է համացանցում։ Տեսանյութում ադրբեջանցի զինվորականները նվաստացնում են գերերվարված տղամարդուն, ենթարկում անմարդկային վերաբերմունքի միայն նրա համար, որ այդ մարդը էթնիկ հայ է։ Այս դեպքի հետ կապված փաստերը կներկայացվեն միջազգային մարմինների։

Հայաստանում նոյեմբերի 19-ին կորոնավիրուսով վարակվելու 1520 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 121 979-ի: 

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 31 քաղաքացի, մահացածների ընդհանուր թիվը 1870 է: Նախորդ օրն արձանագրվել է մահվան եւս 9 դեպք, երբ կորոնավիրուս ունեցող քաղաքացիները մահացել են այլ հիվանդությունից։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը հատել է 500 դրամի սահմանագիծը՝ հասնելով 500.82 դրամի։ Եվրոն, ընդհակառակը՝ նվազել է՝ կազմելով 592.47 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նույնպես  նվազել է եւ կազմել 661.58 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է եւ կազմել 6.55 դրամ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ