News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Apple-ը ամերիկյան 34 նահանգների 113 մլն դոլար կվճարի iOS-ի նոր տարբերակի թողարկումից հետո հին iPhone-ների աշխատանքի դանդաղելու վերաբերյալ հայցի շրջանակում։ 2020 թվականի մարտին ընկերությունն արդեն համաձայնվել էր հին սմարթֆոնների տերերին որպես փոխհատուցում ուղարկել ընդհանուր 500 մլն դոլար։ Ընդ որում՝ Apple-ը չի ընդունել չարաշահումների առկայությունը, նշում է «Կոմերսանտ»-ը։ 

«Ընկերությունը պետք է դադարեցնի սպառողների մանիպուլացումը եւ նրանց հայտնի աշխատանքի իր մեթոդների ու արտադրանքի մասին ամբողջ ճշմարտությունը։ Ես պարտավորվում եմ պատասխանատվության կանչել այս տեխնոլոգիական ընկերություն-հսկաներին, եթե նրանք իրենց օգտատերերից ճշմարտությունը թաքցնում են»,- ասել է Արիզոնայի գլխավոր դատախազ Մարկ Բրնովիչը որոշումը հրապարակելուց հետո։

Լրացուցիչ վճարումների մասին համատեղ որոշումը ընդունել են 34 նահանգների գլխավոր դատախազները։ Apple-ը հրաժարվել է մեկնաբանել դատավճիռը։

Apple-ի հետ վեճը սկսվել է 2017 թվականից։ Այդ ժամանակ iPhone 6, 6s, 7, SE, ինչպես նաեւ Plus հավաքածուի տերերը նկատել էին, որ իրենց սմարթֆոնները սկսել են դանդաղ աշխատել՝ iOS-ը, կարծես, սահմանափակում էր պրոցեսորի աշխատանքի արագությունը, որ երկարացնի մարտկոցի ծառայելու ժամկետը։ Apple-ն ավելի ուշ խոստովանել էր, որ դիտավորյալ է նվազեցրել մարտկոցի ծանրաբեռնվածությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ