Նորվեգիայում Հայկական մշակութային միության նախաձեռնությամբ Օսլոյի եւ հարակից շրջանների հայերը Ասկեր քաղաքի եկեղեցում` մասնակցել են Հանրապետության օրվան նվիրված տոնախմբությանը եւ պատարագին:
Միջոցառումը բացվել է oրվա խորհրդին նվիրված խոսքով: Այնուհետեւ, պատարագից հետո հավաստագրեր են հանձնվել հայկական կիրակնօրյա դասընթացներն ավարտած երեխաներին, որին հաջորդեցլ է ընթրիքը:
Օրվա միջոցառումների ավարտին հրավիրվել է Նորվեգիայում Հայ առաքելական եկեղեցու հիմնադրման եւ կազմակերպման նախապատրաստական խորհրդակցական ժողով։ Քննարկվել են եկեղեցու գրանցման, հիմադրման եւ ծխական համայնքի ստեղծման ու անդամության հարցեր, ընտրվեցին կամավորներ` եկեղեցու հետագա ծրագրերի իրականացման համար: