Զինված անհայտ անձը ներխուժել է Թբիլիսիի Ծերեթելիի պողոտայում գտնվող միկրոֆինանսական կազմակերպության շենք: Այս մասին ուրբաթ հայտնել է վրացական «Իմեդի» հեռուստաալիքը:
Այս պահին շենքի հարակից տարածքը շրջափակված է: Ոստիկանության ջոկատներ են մոբիլիզացվել:
Նախնական տեղեկություններով` միկրոֆինանսական կազմակերպությունում կան նաեւ մարդիկ:
Հանրապետության ներքին գործերի նախարարությունը պաշտոնական մեկնաբանություններ դեռ չի արել: