Ռուսաստանն ու Թուրքիան ավարտում են Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկման համատեղ մոնիթորինգային կենտրոնի տեղակայման վայրը համաձայնեցնելու աշխատանքը, հայտնել է ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուն, հաղորդում է ՌԻԱ Նովոտսի-ն:
«Ադրբեջանի տարածքում հրադադարի վերահսկման ռուս-թուրքական կենտրոն ստեղծելու մասին հուշագրի իրականացման շրջանակում ավարտվում է թուրքական կողմի հետ կենտրոնի տեղակայման հարցը եւ դրա իրականացվելիք խնդիրները համաձայնեցնելու գործընթացը»,-ասել է Շոյգուն Լեռնային Ղարաբաղում իրավիճակի շուրջ նիստի ժամանակ, որն անցկացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: