News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ռուս սահմանապահները հայկական կողմի խնդրանքով կտեղակայեն լրացուցիչ ուժեր Հայաստան-Ադրբեջան սահմանին, հայտարարել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Ըստ ՀՀ սահմանամերձ անվտանգությունն ապահովելու մասին որոշման, Լեռնային Ղարաբաղում խաղաղություն ապահովելու միջոցառումների եւ հայկական կողմի խնդրանքով՝ ՀՀ-ում ԱԴԾ սահմանային վարչության կողմից հատկացվել են լրացուցիչ 188 զինծառայողներ եւ անհրաժեշտ քանակությամբ զինտեխնիկա: Սահմանապահները կտեղակայեն հավելյալ ուժեր Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին… Ադրբեջանական կողմը տեղեկացվել է այդ առիթով, կազմակերպվել է գործընկերների հետ անհրաժեշտ փոխադարձ կապը»,-ասել է Բորտնիկովն ուրբաթ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի շուրջ նիստի ժամանակ, որն անցկացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Անհրաժեշտ հարցերը Հայաստանի եւ Ադրբեջանի հատուկ ծառայությունների գծով փոխգործակցության, ինչպես նաեւ սահմանային ծառայությունների տեսանկյունից քննարկված են, իրականացվում է տեղեկատվության մշտական փոխանակում... Ընդ որում՝ տեղեկատվությունը փոխանակվում է շուրջօրյա ռեժիմով»,-հավելել է Բորտնիկովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ