News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ձերբակալվել է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Սաղաթելյանի փաստաբան Հակոբ Ենոքյանից։

Հակոբ Ենոքյանը հայտնեց, որ Սաղաթելյանը ձերբակալվել է ՀՀ ՔՕ 225.1-րդ հոդվածի (օրենքով սահմանված կարգի խախտման հավաքներ կազմակերպելու համար) կասկածանքով:

Փաստաբան նշեց, որ այսօր պատրաստվում են դատարանում վիճարկել Արա Սաղաթելյանի ձերբակալման իրավաչափության հարցը։

Հիշեցենք, որ արդեն երկրորդ օրն է՝ ինչ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները փողոցներ են փակում Երեւանի տարբեր հատվածներում։ Այսօր այդ ակցիային միացել է նաեւ Գյումրին։ Ոստիկանները, որոնց շարքերում կային մեծ թվով դիմակավորվածներ, բռնի ուժ գործադրելով այսօր էլ բերման են ենթարկել բողոքի ակցիա անող քաղաքացիներին՝ այդ թվում հասարակական-քաղաքական գործիչների։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ