News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անվանել է առաջնահերթ ռազմական գործողությունների հետեւանքով տուժած Լեռնային Ղարաբաղի բնակիչներին աջակցելու հարցը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Ինչպես արդեն ասել եմ նոյեմբերի 13-ի նիստին, այժմ առաջնահերթ է այդ տարածաշրջանի՝ լուրջ վնասներ կրած բնակիչներին օգնելու հարցը»,-ասել է Պուտինն ուրբաթ Ղարաբաղում ռուս խաղաղապահ առաքելության ներկայացուցիչների հետ նիստի ժամանակ:

Նա հիշեցրել է, որ առկա խնդիրները լուծելու համար ստեղծվում է հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոն:

«Գիտեմ, որ հաշվի առնելով կենտրոնի խնդիրները՝ այժմ ձեւավորվում են դրա մասնագիտացված ստորաբաժանումները»,-հավելել է ՌԴ նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ