News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիեւը խոստացել է ապահովել Լեռնային Ղարաբաղում հուշարձանների եւ սրբատեղիներին անխոչընդոտ մուտքն ինչպես ադրբեջանցիների, այնպես էլ հայերի համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Դա վերաբերում է նաեւ պատմական, մշակութային, կրոնական ժառանգության օբյեկտներին: Ես խոսել եմ Իլհամ Հեյդարովիչի հետ, նա նույնպես ելնում է նրանից, որ Ադրբեջանի իշխանությունները կվերահսկեն, կապահովեն կրոնական օբյեկտների մուտքը հայկական կողմի եւ, բնականաբար, ադրբեջանցիների համար»,-հայտնել է Պուտինն ուրբաթ Ղարաբաղում խաղաղապահ առաքելության ներկայացուցիչների հետ խորհրդակցության ժամանակ:

Տեսակոնֆերանսի ժամանակ զեկուցողներից մեկը Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ ուժերի հրամանատար Ռուստամ Մուրադովն էր:

«Նրանցից մեկը գտնվում է մեր հսկողության ներքո՝ հնագույն քրիստոնեական վանքերից մեկը: Այդտեղ նույնպես կարելի է ապահովել ինչպես հայերի, այնպես էլ ադրբեջանցիների մուտքը: Եւ Ադրբեջանում նույնպես կան քրիստոնյաներ: Այդ ամենը պետք է նկատի առնել եւ երկու կողմերի հետ շփվելիս պետք է կարգավորել աշխատանքի անհրաժեշտ ռեժիմը»,-Պուտինին դիմել է ռուս խաղաղապահների հրամանատարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ