News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը հույս ունի, որ ՄԱԿ-ի կառույցներն ակտիվորեն իրենց աջակցությունը կառաջարկեն Լեռնային Ղարաբաղում կողմերին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Մենք ելնում ենք նրանից, որ ՄԱԿ-ի բոլոր այդ կառույցները, որոնք ես հիշատակել եմ (փախստականների հարցերով հանձնակատար, Պարենի համաշխարհային ծրագիր, ՅՈՒՆԵՍԿՕ), որոնց մասին Դուք հիշատակել եք, Վլադիմիր Վլադիմիրովիչ, պետք է խթանվեն կողմերին իրենց հնարավորություններն ակտիվորեն առաջարկելու համար»,-ասել է Լավրովը Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ առաքելության ներկայացուցիչների հետ նիստի ժամանակ, որն անցկացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Այդ հնարավորությունների մասին լավագույնս գիտեն հենց ՄԱԿ-ի ներկայացուցիչները, մենք կոչ ենք արել համանախագահների «եռյակի» մեր գործընկերներին՝ ամերիկացիներին, ֆրանսիացիներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի այլ անդամներին եւ ՄԱԿ-ի ԱԽ-ին ամեն կերպ խրախուսել միջազգային կազմակերպությունների այդպիսի ակտիվությունը»,-հավելել է նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ