News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Նյու Յորք նահանգի գլխավոր դատախազությունը եւ Մանհեթենի շրջանային դատախազությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հարկերի մասին հետաքննության շրջանակում հարցում է ներկայացրել վճարումների տվյալների վերաբերյալ, որոնք կարող էր ստանալ նրա դուստր Իվանկա Թրամփը, գրում է The New York Times թերթը:

Նշվում է, որ ծանուցումները կապված են եկամուտների հետ, որոնք նա ներկայացրել էր 2017 թվականին հարկային հայտարարագրում: Այդ ժամանակ նա ստացել էր ավելի քան 747 հազար դոլար իրեն պատկանող խորհրդատվական ընկերությունից:

Ինչպես գրում է պարբերականը, դա համապատասխանում է այն գումարին, որը Trump Organization-ը ձեւակերպել է՝ որպես հարկային պահում Հավայիում եւ Վանկուվերում  հյուրանոցների կառուցման նախագծի շրջանակում:

Trump Organization-ի գլխավոր խորհրդական Ալան Հարթենը համարում է, որ դա կոմպրոմատ հավաքելու եւս մեկ փորձ է, որն ուղղված է ընկերության վրա ճնշում գործադրելուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ