News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն եւ «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան ռուսական պատվիրակության կազմում են, որն այսօր ժամանել է Երեւան: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է պատվիրակությունը:

Նշենք, որ այժմ ընթանում է Շոյգուի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:

Շաբաթ օրը միջգերատեսչական պատվիրակության անդամները հանդիպում են անցկացնում Նիկոլ Փաշինյանի հետ: Ավելի վաղ հաղորդվել է, որ պատվիրակությունը կմեկնի նաեւ Բաքու:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ