News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՌԴ ԱԻՆ՝ հումանիտար բեռով երկրորդ շարասյունը Ռոստովի մարզից ուղեւորվել է Ղարաբաղ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԱԻՆ մամուլի ծառայությանը:

«Ռոստովի մարզում ձեւավորված երկրորդ շարասյունն ուղեւորվում է Կրասնոդարի երկրամասի տարածքից: Այսօր այն 630 կմ ճանապարհ կանցնի՝ տեղափոխելով 35 միավոր տեխնիկա եւ անձնակազմի մոտ 40 անդամի»,-հայտնել է մամուլի ծառայությունը:

Գերատեսչությունը հստակեցրել է, որ ՌԴ ԱԻՆ առաջին շարասյունը կժամանի Ստեփանակերտ նոյեմբերի 21-ին օրվա կեսին: «Առաջին շարասյանը մնացել է անցնել 70 կմ»,-հավելել է մամուլի ծառայությունը:   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ