News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Սահման մեկնած զինծառայողների խումբը ավտոբուսով հայտնվել է թշնամու զորքի մեջ:  Այս մասին այսօր` նոյեմբերի 21-ին,  Էջմիածնում N զորամասի հսկիչ անցագրային կետի դիմաց ասաց ակցիա անցկացնող անհետ կորածների հարազատներից մեկը:

«Իմ եղբայրը ոչ հակաօդային է, ոչ պիխոտ է, ոչ մի բան, ինքը կամ մին է դնում, ականապատում է կամ ականազերծում է, իրենք եղել են առանց բրոնիժիլետ, առանց կասկի, ունեցել են մի ավտոմատ ու 4 հատ մագազին, զապաս պատրոն էլ չեն ունեցել: Իրենց որտեղ որ ուզեցել են տանել, իրենք էդ տեղը չեն էլ հասել, էդ տեղը չհասած ընկել են շրջափակման մեջ ու վսյո: Ու հիմա էս   վիճակնա, չենք հասկանում, չեն էլ ասում` ինչ է եղել: Էդ մարդիկ կռվող չեն, ավտոբուսով են գնացել, ընկել են շրջափակման մեջ, սկզբից իմացել են` մերոնք են, հետո հասկացել են, որ մերոնք չեն ավտոբուսը քշել մտել են մեջները ու սկսել է խառը կռիվ, նույնիսկ չեն էլ հասկացել` իրենք իրենց են կրակում, թե թշնամուն»,-ասաց անհետ կորածներից Շավարշ Ավդալյանի եղբայրը:

Նշենք, որ Էջմիածնում N զորամասի հսկիչ անցագրային կետի դիմաց ակցիա են իրականացնում նույն զորամասի անհետ կորած զինծառայողների ընտանիքների անդամները:

Նրանք ցանկանում են ստանալ բավարար պատասխաններ հոկտեմբերի 21-ին Կովսականի (Զանգելանի) հատվածում մարտական գործողությունների հետեւանքով նույն զորամասի՝ անհետ կորած զինծառայողների հարցի վերաբերյալ։

Նրանք նշել են, որ այդ մարտական գործողություններից հետ վերադարձած զորամասի հրամանատարը անհետ կորածների ընտանիքների անդամներին մինչ այս տվել է կցկտուր, հակասական եւ ոչ բավարար պատասխաններ, ինչը նոր հարցեր է առաջ բերել։

Տպել
Ամենաշատ