News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Մեր երկրում արժանապատվության ճգնաժամ է։ Այսօր՝ նոյեմբերի 21-ին, Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անցկացվող հանրահավաքին նման կարծիք հայտնեց իրապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Ռուբեն Մելիքյանը իր խոսքում դիմեց հայկական սփյուռքին, Հայաստանի եւ Արցախի բոլոր այն կառույցներին, որոնք, նրա խոսքով, դեռ պահպանել են իրենց կենսունակությունը։

«Օրինակ վերցրեք ԵՊՀ-ից, պահպանեք ձեր արժանապատվությունը, Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ճգնաժամ է, տնտեսական ճգնաժամ է հասունանում, իրավական ճգնաժամ է, որովհետեւ խոչընդոտում են ոստիկանական ուժերով սահմանադրական իրավունքների իրականացմանը։ Բայց ամենակարեւորը՝ մեր երկրում արժանապատվության ճգնաժամ է։ Մարդիկ, կորցնելով արժանապատվությունը, աթոռներին կպած փորձում են պաշտոնավարել Արցախը զիջելուց, թշնամուն հանձնելուց հետո։ Անպատկերացնելի էր դա ամիսների առաջ»,- նշեց նա։

Իրավապաշտպանը դիմեց նաեւ իր նախկին ուսանողներին, գործընկերներին։

«Ես փորձել եմ ձեզ օրինակ ծառայել՝ հիմիկվա քննիչներ, դատախազներ եւ մյուսներ, մի վաճառեք ձեր արժանապատվությունը։ Ո՞նց եք նայելու ձեր երեխաների աչքերին։ Դուք պարտավոր չեք ապօրինի հրամաններ կատարել։ Դուք պարտավոր եք ապօրինի հրամանները չկատարել»,- նշեց նա։

Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ երբ դավաճանության հեղինակները հեռանան, այդ ժամանակ միայն ժողովուրդը կկարողանա վերագտնել իր արժանապատվությունը։

Տպել
Ամենաշատ