News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 03
USD
509.14
EUR
613.77
RUB
6.73
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


Զանգելանի շրջանում շրջափակման մեջ ընկած 34 հոգանոց խումբը իրավասու չէր մարտական գործողություն կատարել:  Այս մասին այսօր` նոյեմբերի 21-ին,  Էջմիածնում N զորամասի հսկիչ անցագրային կետի դիմաց ասաց զորամասի թիկունքի պետ, հրամանատրի տեղակալ մայոր Արմեն Բադեյանի կինը:

«Մերոնք եղել են առանց զրահաբաճկոնների, առանց կասկայի, մեկ ԱԿԱ Մ–ով  ու 120 պատրոնով: Գնացել են չգիտեմ ինչ գործողություն իրականացնելու: Ռազվեդկան իրենց տեղեկացրել է, որ տարածքում մի 10 թուրք են, գնալու եք գիշերը մաքրեք, հետ գաք, բայց իրենք հասել են տեղ, ընկել են շրջափակման մեջ, որտեղ որ աշխատել է զրահատեխնիկա, իրենք մնացել են, մարտ են տվել, իսկ մնացած բոլորը փախել են հրամանատարի գլխավորությամբ: Վիրավորներ են եղել, նույնիսկ կենդանի դուրս եկողներ են եղել, քանի որ ես ծառայում եմ այս զորամասում որոշ մանրամասներ գիտեմ»,- ասաց նա նշելով, որ դեպքը տեղի է ունեցել Զանգելանի շրջանում:

Հարազատները նշեցին, որ վերջին տեղեկությունները ստացել են հոկտեմբերի 20-ին, եւ մինչեւ այսօր ոչ մի տեղեկություն չկա:

Անհետ կորածներից մեկի հարազատն էլ ասաց, որ հրամանատարը իրենց նորմալ տեղեկատվություն չի տվել, չի գնացել իր զինվորների հետեւից:

Նշենք, որ Էջմիածնում N զորամասի հսկիչ անցագրային կետի դիմաց ակցիա են իրականացնում նույն զորամասի անհետ կորած զինծառայողների ընտանիքների անդամները:

Նրանք ցանկանում են ստանալ բավարար պատասխաններ հոկտեմբերի 21-ին Կովսականի (Զանգելանի) հատվածում մարտական գործողությունների հետեւանքով նույն զորամասի՝ անհետ կորած զինծառայողների հարցի վերաբերյալ։

Նրանք նշել են, որ այդ մարտական գործողություններից հետ վերադարձած զորամասի հրամանատարը անհետ կորածների ընտանիքների անդամներին մինչ այս տվել է կցկտուր, հակասական եւ ոչ բավարար պատասխաններ, ինչը նոր հարցեր է առաջ բերել։

Տպել
Ամենաշատ