News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 04
USD
510
EUR
617.61
RUB
6.79
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիան շաբաթ օրը միջանկյալ առեւտրային համաձայնագիր է ստորագրել Կանադայի հետ, հաղորդում է Associated Press-ը:

Այս փաստաթուղթը ԵՄ-ից դուրս գալու նախապատրաստման շրջանում Մեծ Բրիտանիայի կողմից երկրորդ խոշորագույն համաձայնագիրն է:

Մինչ Մեծ Բրիտանիան պաշտոնապես դուրս է եկել ԵՄ-ից հունվարին, երկիրը շարունակում է առեւտրային գործարքներ կնքել այլ երկրների հետ անցումային շրջանում, որը կավարտվի դեկտեմբերի 31-ին: Առանց Մեծ Բրիտանիայի համար նոր երկկողմ համաձայնագրերի, աշխարհի երկրների հետ առեւտուրը կարող է խոչընդոտների հանդիպել՝ տուրքերի եւ թղթաբանության ավելացման տեսքով:

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է, որ համաձայնագիրը ճանապարհ է բացում Բրիտանիայի եւ Կանադայի միջեւ նոր անհատական առեւտրային գործարքի շուրջ ապագա բանակցությունների համար:

«Սա ֆանտաստիկ գործարք է Մեծ Բրիտանիայի համար, որը թույլ է տալիս անդրատլանտյան առեւտուրը մեր ամենամոտ դաշնակիցներից մեկի հետ: Բրիտանական ձեռնարկությունները Կանադա են արտահանում ամեն ինչ՝ էլեկտրամոբիլներից մինչեւ փրփրուն գինի, եւ այսօրվա գործարքը կապահովի առեւտրի աճը»,- հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը:

Նրա խոսքով՝ բանակցողները աշխատում են Մեծ Բրիտանիայի համար առեւտրային գործարքներ ապահովելու ուղղությամբ, եւ պայմանավորվածություն է ձեռք բերվել Կանադայի հետ նոր, մաքսային առեւտրային համաձայնագրի շուրջ աշխատանքներ սկսելու մասին:

Կանադայի հետ գործարքը երկրորդն է Ճապոնիայի հետ կնքված համաձայնագրից հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ