News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

(Հայաստանի ղեկավարության հետ այսօրվա հանդիպումների ընթացքում - խմբ.) հատուկ ուշադրություն է դարձվել միջազգային աջակցությանը, նոյեմբերի 9-ի համաձայնագրի իրագործումը հեշտացնելու համար միջազգային աջակցությունը մոբիլիզացնելու անհրաժեշտությանը: Այս մասին նոյեմբերի 21-ին Երեւանում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այստեղ արդեն ակտիվորեն աշխատում է: Մենք շահագրգռված ենք, որ ՄԱԿ-ի համակարգի կազմակերպությունները համապատասխան նախաձեռնություն ցուցաբերեն»,- հավելեց ՌԴ ԱԳՆ ղեկավարը:

Նախարարի խոսքով, այս կապակցությամբ դիմում է ստացվել ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշից, կա նույնպիսի դիմում փախստականների հարցերով գերագույն հանձնակատարից, Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցչից:

«Աշխատում ենք նաեւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի եւ, իհարկե, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ: Երեկ ես մանրամասնորեն խոսեցի ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ այն մասին, որ այս կազմակերպությունը պետք է ավելի ակտիվորեն առաջարկի իր ծառայությունները` համաձայն այն բանաձեւերի, որոնք կապված են Լեռնային Ղարաբաղում եւ նրա շուրջը մշակութային, քաղաքակրթական եւ կրոնական ժառանգության պահպանման հետ: Սա շատ կարեւոր ներդրում կլինի աշխարհի այս հնագույն տարածաշրջանում միջկրոնական, ազգամիջյան հաշտեցման եւ ներդաշնակության ապահովման գործում: Ակնկալում ենք, որ ՅՈւՆԵՍԿՕ-ն այստեղ ավելի մեծ ակտիվություն կցուցաբերի, քան Սիրիայում։ Այսինքն կարծում եմ, որ չնայած Հալեպում եւ Պալմիրայում մշակութային հուշարձանների պահպանության ապահովման վերաբերյալ բազմաթիվ դիմումներին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեր բարեկամներն իրենց այնքան էլ ակտիվ չդրսեւորեցին»,- ընդգծեց Լավրովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ