News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունվար 20
USD
519.31
EUR
629.4
RUB
7.04
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Եռակողմ հայտարարության արդյունքում Ադրբեջանին անցած Տիգրանակետի  հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերված ողջ նյութն ապահով տեղում է։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Տիգրանակերտ հնավայրի և շրջակայքի պեղման և ուսումնասիրման աշխատանքների արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը։

«Ես կարծում եմ՝ պեղումներն իրենք շարունակելու են, միգուցե ավելի մեծ ծավալով, եւ ներկայացնելու են որպես աղվանական ինչ որ քաղաք, ինչպես իրենք անհասկանալիորեն պնդում են։ Հատկապես Տիգրանակերտի Վանքասարի եկեղեցին էլ ադրբեջանցիները վերականգնել են, դա համարել են իրենցը, կարծում եմ՝ այդ մոտեցումը շարունակվելու է»,- նշեց Համլետ Պետրոսյանը։

Պատերազմի ժամանակ հրետակոծվել էր հնագիտական հանգրվանը, բայց հուշարձանի այլ հատվածներ, Համլետ Պետրոսյանի խոսքով, մնացել էին նույն վիճակում։  

Տիգրանակերտ բերդ-ամրոցը գտնվում է Աղդամ քաղաքից 8կմ հյուսիս-արեւմուտք՝ պատմական Արցախ եւ Ուտիք նահանգների սահմանագլխին։  Այն կառուցվել է մ.թ.ա. 1-ին դարում հայոց արքա Տիգրան Մեծի կողմից, ով նորաստեղծ հայկական կայսրության մեջ հիմնել էր իր անունը կրող չորս քաղաք։

Արցախի Տիգրանակերտի մասին հիշատակել են 7-րդ դարի պատմիչներ Սեբեոսը և Մովսես Կաղանկատվացին։ Այն որպես բնակավայր գոյություն է ունեցել մինչև ուշ միջնադար և գտնվել է Խաչենի իշխանության տարածքում։ Այս շրջանից Խաչենագետի ներքին հովիտը կոչվել է Տիգրանակերտի դաշտ։ Տեղացի ժողովրդի մոտ պահպանել էր «Տկռակերտ» անվանաձևը։

Խորհրդային շրջանում Տիգրանակերտը գտնվում էր Աղդամի շրջանի տարածքում, որը ազատագրվել է Արցախյան պատերազմի ժամանակ հայկական զինված ուժերի կողմից։ 2020թ․ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին տեղի ունեցած պատերազմի ավարտին ընդունված հայտարարության համաձայն Աղդամի շրջանը՝ ներառյալ Տիգրանակերտը, անցել են Ադրբեջանին։

Նշենք, որ բերդաքաղաքի պեղումները սկսվել էին 2006 թվականին։ Արդյունքում գտնվել և ուսումնասիրվել են քաղաքի միջնաբերդը, պարիսպները, քաղաքի կենտրոնական մասը և վաղ միջնադարյան բազիլիկ եկեղեցի։ Քաղաքը հիմնականում կառուցված է սպիտակ կրաքարով։ Յուրահատուկ է պարիսպների որմնաքարերի հանգույցների «ծիծեռնակապոչ» ձևը։

Պեղումների ամենակարևոր գտածոներից մեկն է 2008 թվականի հուլիսի 15-ին հայտնաբերված հայերեն արձանագրությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախի շուրջ զարգացումների հարցում կշռադատված խոսքի, հստակ անելիքների սահմանման խնդիր կա․ Տիգրան Աբրահամյան
Սոցիալական աջակցման ծրագրերը՝ լավ, թե վատ, կարճաժամկետ խնդիր են լուծում…
Պետք է զինվենք եւ ունենանք հարուստ պետություն՝ անկախ նրանից գնում ենք խաղաղության, թե պատերազմի. Հրաչյա Հակոբյան
Դա երկարատեւ գործընթաց է, որպեսզի կարողանանք հասնել այդ ճանապարհների անվտանգությանը...
Գտնվել է ՊՆ դարպասները կոտրած Գուրգեն Վարդանյանի անհետ կորած որդու դին
Գոռ Վարդանյանի հուղարկավորությունը տեղի է ունեցել հունվարի 17-ին…
Թիմի ներսում կա կոնսենսուս, որ Նիկոլ Փաշինյանը այն ղեկավարն է, որ կարող է շարունակել բանակցությունները. Հրաչյա Հակոբյան
Հարցին, թե այդ դեպքում ինչու չկարողացավ հունվարի 11-ին Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպմանը լուծել ռազմագերիների վերադարձի հարցը, նա պատասխանեց...
Փախստականների օգնության խմբից մինչեւ «Ձեռք մեկնիր» ՀԿ. Երեւանում մոտ 40 մարդ սովորում է անվճար դասընթացներում (ֆոտո)
Բարեգործական կազմակերպություն ստեղծելու գաղափարը ծնվեց Արցախում պատերազմի ժամանակ, երբ սեպտեմբերի 28-ից սկսած ընկերներով օգնություն էինք ցույց տալիս փախստականներին...
Շուշի քաղաքն առաջարկել են հայտարարել թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք
«Մենք ամեն տարի հայտարարում ենք թյուրքական աշխարհի մայրաքաղաք: Առաջարկում ենք 2022 թվականին մայրաքաղաք հռչակել Շուշի քաղաքը...
Ֆոտոռեպորտաժներ