News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Շաբաթ օրը Դանիայի Օրհուսի փողոցներ են լցվել շուրջ 350 տրակտորներ՝ բողոքելով համավարակի ընթացքում Դանիայի իշխանությունների գործողությունների, այդ թվում՝ ֆերմերային տնտեսություններում բոլոր ջրաքիսերին ոչնչացնելու որոշման դեմ՝ այդ կենդանիներից մուտացված կորոնավիրուսը մարդկանց փոխանցելու վտանգի պատճառով: Օրվա երկրորդ կեսին նրանք կազմակերպված կերպով հեռացել են քաղաքից, հայտնում է Ritsaus Buro-ն:

Նույն տրանսպորտային միջոցներից մոտ 500-ը շարժվել են դեպի Կոպենհագենի նավահանգստում 1,8 կմ երկարությամբ Լանգելինե փողոց: Ֆերմերներից բացի, ցույցին նաեւ մասնակցել են ձկնորսներ: Մինչ առաջինները հիմնականում եկել են իրենց տրակտորներով, վերջիններս նավարկել են նավակներով: Բողոքի ակցիայի մասնակիցներից շատերը դժգոհություն են հայտնել «ջրաքիսի խնդրի» լուծման կապակցությամբ, երբ իշխանությունները, վախենալով մարդկանց ջրաքիսներից մուտացիայի ենթարկված կորոնավիրուսի փոխանցումից, որոշել են ոչնչացնել Դանիայի մորթու տնտեսություններում պահվող բոլոր կենդանիներին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Այն, ինչ տեղի ունեցավ ջրաքիսների հետ, սահմանադրության խախտում է: Եթե այսպես շարունակվի, ապա արդյունքում մենք կվերածվենք ինչ-որ բանանային երկրի: Եվ սա է պատճառներից մեկը, թե ինչու ենք ասում «Բավակա՛ն է»»,- մեջբերում է գործակալությունը ցույցի մասնակիցներից մեկին՝ ֆերմեր Մալենա Սնեդգորդին, որը հատուկ Հարավային Զելանդիայից եկել է Կոպենհագեն: Կոպենհագեն ժամանած տրակտորները մայրաքաղաքից հեռացել են նույն կարգով, ինչպես Օրհուսում՝ ոստիկանության հրահանգներին լիովին համապատասխան:

Նոյեմբերի 4-ին Դանիայի կառավարությունը որոշում է կայացրել ոչնչացնել ֆերմերային տնտեսությունների բոլոր ջրաքիսներին` մուտացիայի ենթարկված կորոնավիրուսով մարդու վարակվելու վտանգի պատճառով: Բայց շուտով պարզվել է, որ իշխանությունները բուծողներից կենդանիների մասսայական սպանդ կարող են պահանջել միայն երկու դեպքում՝ եթե որեւէ կոնկրետ ֆերմայում է վարակ հայտնաբերվել, կամ տնտեսությունն ինքը համաճարակային վտանգի գոտում է, այդ պատճառով նախարարները պետք է հատուկ օրենք ընդունեին այդ հարցի վերաբերյալ: Կորոնավիրուսը արագորեն տարածվել է Դանիայում ջրաքիսների բուծման 1139 ֆերմաներում ։ Հատկապես շատ է տուժել Հյուսիսային Յուտլանդիան: Դանիայում ջրաքիսի վեց ֆերմաներում 200 աշխատակիցներ վարակվել են կորոնավիրուսով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ